22.04.2014 | 
Հասարակություն
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ
Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն է, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին:

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի ներկայացում:

 

Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչկառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «ԳԷՀ» փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության արդյունավետությունը համապատասխան գործիքների և մասնակցության էլեկտրոնային հարթակի մշակման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման ճանապարհով:

 

Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:

Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը նշեց, որ Երկիր մոլորակի օրը կազմակերպվող նմանաբնույթ միջոցառումները պետք է ավանդական դառնան՝ բնապահպանական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև տվյալ ոլորտում գրանցված բացթողումներն ու առաջընթացներն ընդգծելու համար:

 

Աիդա Իսկոյանը խոսեց ծրագրի նպատակների, իրականացման գործընթացում իրականացվող միջոցառումների ու ակնկալվող արդյունքների մասին: Այնուհետև կենտրոնի իրավաբան-փորձագետ Հեղինե Հախվերդյանը ներկայացրեց հասարակության մասնակցության վերաբերյալ օրենսդրության վերլուծության որոշ մանրամասներ ու ծրագրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքները:

 

Քննարկման մասնակիցներից ոմանք Երկիր մոլորակի օրվան նվիրված մի շարք զեկույցներ կարդացին, որոնք հիմնականում վերաբերում էին հողերի պահպանության, թափոնների հեռացման, հողերի պահպանության ոլորտում պետական վերահսկողության, ոլորտի միջազգային կարգավորման և այլ հիմնախնդիրների:

 

Քննարկման կազմակերպիչները վստահ են, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն համապատասխան հզորություններ ՀԿ-ների իրազեկված մասնակցության համար և կամրապնդվի կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտը:

 

Հավելենք, որ զեկույցներից հետո մասնակիցների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որի արդյունքում Էկոիրավունքի կենտրոնի ղեկավարը նշեց, որ ակնկալում է բոլոր շահագրգիռ կառույցների լայն արձագանքը՝ խնդիրը կարգավորելու և բավարար արդյունքներ գրանցելու համար:

 

Այլ նորություններ
«ԼԱՎԱՇԻ ԱՆՈՒՇ ՀՈՏԸ ԶԳԱԼԻՍ ՄՏՈՎԻ  ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բազմաթիվ պարգևների և հուշամեդալների արժանացած, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Կենսաբանության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը ծնվել է Երևանում` մտավորականի ընտանիքում:
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն: