Դեռևս դպրոցական տարիներից սիրում էի ֆրանսերենը:
Տասներկու տարեկանից սկսել եմ ֆրանսերեն սովորել: Դպրոցում ֆրանսերեն անցնելու առաջին իսկ պահից հասկացել եմ՝ դա այն յուրահատուկ լեզուն է, որին կցանկանայի լավագույնս տիրապետել:
ԵՊՀ-ն նպաստում է աշխարհայացքի ընդլայնմանը։
Ֆրանսիայում լինելը տարիներ շարունակ եղել է իմ երազանքը: Այսօրինակ ծրագրերը փորձի փոխանակման լավագույն տարբերակներից են: Ֆակուլտետում ստացած գիտելիքների շնորհիվ Ֆրանսիայում անցկացրած ամիսների ընթացքում հաղորդակցման խնդիր չեմ ունեցել։
Կրթության հետ մեկտեղ ծրագիրն ընձեռում է այլ հնարավորություններ։
Այս ամիսների ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվելու լեզվակիրների հետ, ճամփորդելու նաև հարևան երկրներում, ծանոթանալու այլ երկրների մշակույթներին ու սովորույթներին։ Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ ունեցած զրույցները հիմնականում յուրաքանչյուրիս երկրի առանձնահատկությունների և սովորույթների վերաբերյալ էին: Ֆրանսիայում անցկացրած օրերը ժպիտով եմ հիշում․ դա մի յուրահատուկ շրջան էր՝ լցված անմոռանալի հիշողություններով։
Մարինե Մկրտչյան