06.06.2022 | 
Կրթություն
«ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ Է». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
«ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ Է». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
ԵՊՀ ասպիրանտ Վալտեր Բերբերյանը «Էրազմուս+» շարժունության ծրագրով Ռումինիայում մասնակցել է «Overcoming Prejudice» դասընթացին։ Վ. Բերբերյանի հետ զրուցել ենք Ռումինիայում անցկացրած օրերի, ծրագրի ընձեռած հնարավորությունների, ԵՊՀ-ում ստացած կրթության և այլ հարցերի շուրջ:

Հաճելի էր Բուխարեստում հայերին հանդիպելը, նրանց հետ զրուցելը:

 

Աննկարագրելի տպավորություններով եմ վերադարձել. եղա տարբեր վայրերում, հասցրի այցելել նաև Բուխարեստի հայկական թաղամաս՝ Cartierul Armenesc անունով: Բուխարեստում հանդիպեցի նաև շախմատիստ Լևոն Արոնյանին և զրույց ունեցա նրա հետ:

 

 

 

Ծրագիրը նախապաշարմունքների մասին էր, որոնք հնարավոր է հաղթահարել կրթության միջոցով:

 

Լայն մտահորիզոն չունեցող մարդու համար, կարծում եմ, խորթ ու անընդունելի կթվար ծրագիրը: Վերջինս հաղորդակցման հմտություններս զարգացնելու, արտերկրի մշակույթին ծանոթանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն տվեց ինձ։

 

Պարբերաբար մասնակցում եմ տարաբնույթ գիտաժողովների, սեմինարների, քննարկումների:

 

Շատ եմ կարևորում «Էրազմուս+» շարժունության ծրագիրը: Նախորդ տարի ևս այդ ծրագրով Վրաստանում մասնակցել եմ «Environmental Science Education for Sustainable Human Health» դպրոցին:

 

 

Արտերկրում մեծ ոգևորությամբ մշտապես պատմում եմ Մայր բուհի մասին, և շատերը զարմանում են, երբ իմանում են վերջինիս տարիքը:

 

Մայր բուհն այսօր լայն հնարավորություններ է ընձեռում ուսանողությանը: Ես կարևորում եմ հայ անվանի ու արտերկրում հայտնի գիտնականների, պրոֆեսորների հետ ծանոթությունը, շփումը, նրանց դասախոսությունների ունկնդրումը: ԵՊՀ-ն միջազգային փորձի փոխանակման կարևոր աղբյուր է: Մինչ օրս իմ ունեցած ձեռքբերումների, նվաճումների գործում մեծ է Երևանի պետական համալսարանում ստացածս կրթության, դասախոսների աջակցության ու օժանդակության դերը:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։