17.10.2017 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԷՐԱՍՄՈՒՍ+»-Ը
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԷՐԱՍՄՈՒՍ+»-Ը
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողներին ներկայացվեց «Էրասմուս+» ծրագիրը:

ԵՊՀ ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի և «Էրասմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպած սեմինարին ներկա էին ինչպես ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ: «Էրասմուս+» ծրագրերին դիմելու ընթացակարգերը և մի շարք այլ մանրամասներ ներկաներին պարզաբանեցին Հայաստանում «Էրասմուս+»-ի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատուներ Անի Թորոսյանը և Էդիթ Սողոմոնյանը:

 

Ուսանողների հարցերն առնչվում էին մասնավորապես կրթություն ստանալու կամ կրթությունը արտերկրում շարունակելու, մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություններին:

 

«Մեծ ծրագիր է «Էրասմուս+»-ը: Այն ունի մի քանի ուղղություններ: Դրանցից մեկը ուսումնառության շարժունությունն է: Տվյալ ծրագիրն իր մեջ ներառում է և՛ ուսանողների, և՛ դասախոսների, և՛ վարչական կազմի ներկայացուցիչների շարժունություն: Հնարավորությունները և ուղղությունները շատ են, և մենք պարբերաբար կազմակերպում ենք տեղեկատվական օրեր»,- նշում է Անի Թորոսյանը:

 

Իրականացվում են նաև «Էրասմուս մունդուս» մագիստրոսական ծրագրերը, որոնք ամբողջական կրթաթոշակների միջոցով մագիստրոսական կրթություն են առաջարկում եվրոպական տարբեր համալսարաններում:

 

Ինչպես նշում է ծրագրի պատասխանատուն, երկրորդ հիմնական հատվածը կարողությունների զարգացումն է, որն ուղղված է բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Հիմնական կենտրոնացումը ուղղված է բուհերի՝ ակադեմիական անձնակազմի վերապատրաստմանը և համակարգերի արդիականացմանը:

 

«Էրասմուս+» ծրագրի ազգային գրասենյակը ուսանողներին տրամադրում է խորհրդատվություն՝ մագիստրոսական ծրագրերի դիմելու համար: Իսկ փոխանակման ծրագրերին մասնակցել ցանկացողները տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել տվյալ բուհի միջազգային կապերի բաժին: Երեք կրթական աստիճաններում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, (նվազագույնը՝ 2-րդ կուրսից) հնարավոր է դիմել 3-12 ամսով՝ փոխանակման ծրագրի  մասնակցելու համար:

Այլ նորություններ
«ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հուլիսի 18-ին ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացների փակման արարողությունը, որի ընթացքում մասնակիցներն ու կամավորները վկայագրեր ստացան:
ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ է ԸՆԴՈՒՆՎԵԼ 1446 ԴԻՄՈՐԴ
2018-2019 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ համալսարան է ընդունվել 1446 դիմորդ, որոնցից 311-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, իսկ 1135՝ վճարովի հիմունքներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։