22.02.2016 | 
Կրթություն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԷՍՏՈՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԷՍՏՈՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ
Այսօր էստոնական 3 խոշոր բուհերի ներկայացուցիչներ ԵՊՀ ուսանողներին ու դասախոսներին ներկայացրեցին այն ծրագրերը, որոնցով կրթություն կարող են ստանալ նաև հայերը:

Տալլինի, Տալլինի տոխնոլոգիական և Տարտուի համալսարաններն իրենց դռներն են բացում աշխարհի տարբեր երկրների ուսանողների առջև՝ առաջարկելով եվրոպական կրթական միջավայրին համապատասխան բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրեր:

 

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հյուրընկալվել էին Տալլինի համալսարանի միջազգային մարքեթինգի մասնագետ Կարոլին Մեգին, Տարտուի համալսարանի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Էվելի Սոոն և Տալլինի տեխնոլոգիական համալսարանի միջազգային հաղորդակցության և համագործակցության բաժնի ղեկավար Քեյթ Կիիսսելը: Հանդիպման կազմակերպիչն էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: 

 

Էստոնացի հյուրերը նախ ներկայացրին իրենց երկիրը՝ իր տեսարժան վայրերով, տարվա տարբեր եղանակներին, Տալլին և Տարտու քաղաքները, դրանց բնակլիմայական պայմանները, բնակչության թիվը: Խոսեցին նաև համալսարանական կյանքի, ուսանողական միջոցառումների և ուսումնական գործընթացի մասին:  

 

Մի շարք առավելություններից բացի՝ Էվելիի Սոոն նշեց, որ Էստոնիան հանգիստ կարելի է համարել օնլայն ծառայությունների հայրենիք, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործվում են կյանքի բոլոր բնագավառներում: Չմոռացավ նշել նաև, որ հայտնի «Skype»-ի ստեղծմանը մասնակցել են նաև էստոնացի ծրագրավորողները:

 

Նշված համալսարաններում, որտեղ սովորում են նաև բազմաթիվ հայ ուսանողներ, կարելի է կրթություն ստանալ բնագիտական և հումանիտար բնագավառներում, առողջապահության, տնտեսագիտության, միջազգային իրավունքի, ՏՏ և համակարգչային գիտությունների ու այլ բնագավառներում: Արտասահմանցի ուսանողները կարող են ընդունվել՝ հանձնելով միջազգային քննություններ, ինչպիսիք են «Toefl»-ը, «Ielts»-ը և այլն: Թեև կրթությունը վճարովի է, բայց կրթաթոշակ ստանալու հնարավորությունները բավականին շատ են և մատչելի:

 

Նշենք, որ էստոնացի հյուրերն արդեն այցելել են Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, իսկ առաջիկա օրերին իրենց կրթական ծրագրերը կներկայացնեն նաև ՀՊՏՊ-ում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: