19.02.2019 | 
Ուսանողական
«#ԳԻՐՔԸՆԴԳԻՐՔ»՝ ԳԻՐՔ ԳՐՔԻ ԴԻՄԱՑ
«#ԳԻՐՔԸՆԴԳԻՐՔ»՝ ԳԻՐՔ ԳՐՔԻ ԴԻՄԱՑ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էին գրքի փոխանակման ցերեկույթ, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։

 Մեզ հետ զրույցում Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սիրանույշ Բաղումյանն ասաց, որ արդեն երկու օր է ֆակուլտետում տեղադրված է դասախոսների և ուսանողների անվանաթղթերով արկղ, որտեղից նրանք տեղեկացել են, թե ում պետք է նվիրեն իրենց նախընտրած գիրքը։
 

«Գրքերի նմանօրինակ փոխանակումն արդեն երկրորդ տարին է, ինչ  անցկացվում է Պատմության ֆակուլտետում։ Իմ կարծիքով, այն ամենամեծ միջոցառումն է, որը համատեղ անցկացնում են այդ ուսանողական կառույցները»:


Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սիրանույշ Բաղումյանը նախ ողջունեց ներկաներին, ապա բոլորից շնորհակալություն հայտնեց «#Գիրքընդգիրք» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։ Ցերեկույթի ընթացքում ուսանողները փոխանակվեցին գրքերով ու երկու նախադասությամբ պատմեցին, թե միմյանց նվիրելու համար ինչ գիրք են ընտրել։ 

Միջոցառումը եզրափակվեց Հովհաննես Թումանյանի մասին պատմող կենսագրական փոքրիկ ֆիլմի ցուցադրությամբ։ Վերջում ուսանողները հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։ 

Նշենք, որ նախաձեռնությանը մասնակցում էին ուսանողներ ինչպես Պատմության, այնպես էլ Տնտեսագիտության և կառավարման ու Աստվածաբանության ֆակուլտետներից։


Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
«ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀՂԻ Է ՎՐԻՊՈՒՄՆԵՐՈՎ». ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐ
«Գիրք նվիրելու» օրվա կապակցությամբ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 40-50 ուսանող այսօր ստացավ ժամանակակից հայ գրողների գրքեր:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԻՋՈՑ, ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների համակարգը՝ որպես ուսանողների կողմից դասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման մեխանիզմ, նպաստում է ԵՊՀ դասախոսական հանրության շրջանում նոր դիրքորոշումների ձևավորմանը, ինչպես նաև դասավանդման և կազմակերպչական գործընթացների բարելավմանը: