15.05.2019 | 
Հասարակություն
ՎԱՂԸ ԵՊՀ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է 100 ՏԱՐԵԿԱՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՎԱՂԸ ԵՊՀ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է 100 ՏԱՐԵԿԱՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
Վաղը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է. 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից:

Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Վաղը՝ մայիսի 16-ին, ԵՊՀ հիմնադրման օրը, Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ:

ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված Գյումրիի միջոցառումների ցանկը՝

11:00 - Ուսանողական ֆլեշմոբ (Վարդանանց հրապարակ),
13:00 - ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստ (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց),
14:30 - Հուշատախտակի բացում (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց),
15:00 - Հոբելյանական համերգ (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց):

Նույն օրը՝ մայիսի 16-ին, ժամը 20:00-ին, արդեն Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, տեղի կունենա ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին համերգային ծրագրով ելույթ կունենա երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Իսկ հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, ժամը 19:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կանցկացվի «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին կհաջորդի Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի համերգային երեկոն՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100, ՈւԽ 25-ամյակներին ու Ուսանողների և երիտասարդների օրվան:

 

Այլ նորություններ
«ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիին և ԱՄԷ համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի դասախոս Համադ բին Սարային, որը հանդես եկավ դասախոսությամբ:
«ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱԶԳ ԵՆ». ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում: