07.05.2018 | 
Հասարակություն
ԱՅՍՈՒՀԵՏ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՅԻՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԵՆ
ԱՅՍՈՒՀԵՏ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՅԻՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԵՆ
ԵՊՀ աշխատողների բժշկական ապահովագրությունը շարունակելու համար հայտարարված մրցույթի արդյունքներով կրկին հաղթող է ճանաչվել «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ նոր պայմանագիր է կնքվել:

Ինչպես գիտեք 2017  թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ մեկ տարի ժամկետով, համալսարանն իր հիմնական աշխատողների համար մրցութային կարգով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունից ձեռք էր բերել բժշկական ապահովագրության փաթեթ:

 

2018 թ.-ին   բժշկական ապահովագրությունը շարունակելու նպատակով օրենքի պահանջներին համապատասխան ԵՊՀ-ն հայտարարել էր մրցույթ, որի արդյունքում դիմել էին երեք ապահովագրական կազմակերպություններ, որոնցից հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն կնքել է պայմանագիր:

 

«ԵՊՀ-ն յուրաքանչյուր աշխատակցի համար տարեկան վճարելու է 67.000 դրամ, իսկ ապահովագրական ծածկույթը կազմելու է մինչև 6 մլն դրամ: Փաստաթղթում ներկայացված է բժշկական ծառայությունների շատ լայն սպեկտր՝ կլինիկական, վիրաբուժական և այլն: Իսկ ի տարբերություն 2017 թվականի՝ այս տարվա փաթեթի մեջ ներառված են նաև պլանային վիրահատությունները: Ասվածը չի վերաբերում խրոնիկ հիվանդություններին»,- ասում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը: 

Նշենք, որ առողջության ապահովագրությունից օգտվելու են ԵՊՀ-ի միայն հիմնական աշխատողները, իսկ արտաքին համատեղությամբ կամ ժամավճարով աշխատողների դեպքում այն չի կիրառվելու: Ընտանիքի անդամներին ևս ապահովագրելու ցանկության դեպքում ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պատրաստ է դիմել ապահովագրող ընկերությանը`  նրանց էլ նույն պայմաններով ապահովագրելու համար: Այդ դեպքում, սակայն վճարումները պետք է կատարեն աշխատողներն իրենց հաշվին: 

ԵՊՀ-ն ապահովագրական ընկերությանն է տրամադրել 2104 աշխատողի տվյալներ, ինչին հաջորդել է կողմերի միջև պայմանագրի ստորագրումը: Մինչև մայիսի 14-ը համակարգում ներառված աշխատողներին կտրամադրվի «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության առողջության ապահովագրության նոր պլաստիկ քարտեր, որոնցով կարող են դիմել ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած բուժհաստատության: 
«Ես պետք է խնդրեմ, որ մեր աշխատակիցները լինեն ակտիվ, գոնե տարին մեկ անգամ օգտվեն տարեկան կանխարգելիչ հետազոտությունից, որպեսզի չստացվի այնպես, որ ԵՊՀ-ն վճարի, իսկ իրենք չօգտվեն ապահովագրական ծառայությունից»,- ասաց պարոն Ավետիսյանն ու հավելեց, որ առաջիկայում կհրապարակվի ապահովագրության մեջ ներառվող բոլոր բուժծառայությունների ցանկը:

 

Այստեղ կարող եք ծանոթանալ ԵՊՀ աշխատողների բժշկական ապահովագրության պայմանների պաշտոնական նկարագրությունը:

 

Բժշկական ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում կարող եք խորհրդակցել նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության աշխատակիցների հետ (հեռ.՝ 060-710-176, ներքին՝ 11-76):

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: