17.04.2019 | 
Քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր Էքս Մարսել համալսարանի դոկտոր Վենսան Օլիվյեն հանդես եկավ դասախոսությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի  վարիչ Պետրոս Դավթյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Էքս Մարսել համալսարանի դոկտոր Վենսան Օլիվյեն 17 տարի է, ինչ Հայաստանում երկրաբանական հետազոտություններ է կատարում՝ ուսումնասիրելով  մարդու գործունեության կամ կլիմայական պայմանների ընթացքում կատարված շարքային փոփոխությունները:

 

Ողջունելով ներկաներին՝ Վենսան Օլիվյեն  ընդգծեց, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում է «Էրազմուս +» ծրագրի շրջանակում:

 

Ընդ որում՝ այս ծրագրի շնորհիվ, օտարերկրյա և հայ մասնագետներն իրականացնում  են գիտական ուսումնասիրություններ և փորձի փոխանակում՝ հետագա համագործակցության ակնկալիքներով:

 

Ներկայացնելով երկարատև տարիների  իր աշխատանքը՝ Վենսան Օլիվյեն  կարևորեց ԵՊՀ  քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Նահապետյանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգային ինստիտուտի  ավագ գիտաշխատող Ռոման Հովսեփյանի դերը՝ կատարած ուսումնասիրությունների և նորարարությունների գործում:

 

Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ լճային և հրաբխային նստվածքներին, որոնք առկա են Սյունիքում և Արագածոտնում:

 

Բացի վերոնշյալից՝ դոկտորն անդրադարձավ ջրատեխնիկական կառույցներով հարուստ երկրներին, որոնց թվում էին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

 

Հանդիպման ընթացքում հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին կատարված ուսումնասիրություններին և հետազոտություններին:

 

 

Անգին Խաչատրյան

 

 

 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: