14.03.2019 | 
Կրթություն
«PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ, ՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՄՇԱԿՎԵՆ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ, ՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՄՇԱԿՎԵՆ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«Erasmus+»-ի «PRINTeL» նախագծի ԵՊՀ մասնակիցներն այսօր ամփոփեցին իրականացված վերապատրաստումները և քննարկեցին առաջիկա անելիքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թ. հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը, որը համակարգում է Երևանի պետական համալսարանը: Նախագծի աշխատանքային ծրագրով իրականացվել են վերապատրաստումներ եվրոպական 5 գործընկեր համալսարաններում,  որոնք նպատակաուղղված են դասախոսների մասնագիտական և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներին տիրապետելու կարողությունների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև վերապատրաստման կենտրոնների գործունեության վերակազմակերպմանը։

 

Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին «PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, կենտրոնի առաջատար մասնագետ, նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը և ԵՊՀ այն 16 դասախոսները, որոնք վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և այժմ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են գործընկեր դասախոսներին:  

 

Ամփոփելով իրականացված աշխատանքները՝ Արմեն Բուդաղյանը փաստեց, որ ներկա փուլում վերապատրաստված դասախոսներից 14-ն արդեն ավարտել են 5-օրյա վերապատրաստման դասընթացները, որոնց շնորհիվ ձեռք բերված փորձն ու գիտելիքը փոխանցել են գործընկեր դասախոսներին:

 

Ա. Բուդաղյանը փաստեց, որ նախատեսվում է «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում», «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում», «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք», «Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում», «Համակցված դասավանդում և ուսուցում» թեմաները՝ որպես կանոնավոր դասընթացներ, ներառել ԵՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրում:

 

Հանդիպման երկրորդ հատվածում արդեն մասնակիցները քննարկեցին «PRINTeL» նախագծի շրջանակում նախատեսված գիտաժողով-աշխատաժողովի կազմակերպական աշխատանքները, որը տեղի է ունենալու մայիսի 16-17-ը և նվիրված է լինելու նաև ԵՊՀ 100-ամյակին:  

 

«Մենք հրավիրելու ենք արտասահմանյան և արևելյան մեր գործընկեր բուհերի ներկայացուցիչներին՝ լսելու նրանց տեսակետերը:

Նախատեսվում է, որ կմշակվեն այդ դասընթացների վերաբերյալ երաշխավորություններ՝ համապատասխան տեղերում ներդնելու համար»,- ասաց Արմեն Բուդաղյանը:

 

 

 «PRINTeL» նախագծի համակարգողի հավաստմամբ, նախնական որոշվել է, որ միջոցառումը կանցկացվի «Innovative Teaching and Learning in Higher Education» խորագրով, բայց հետաքրքիր առաջարկների դեպքում այն կարող է փոփոխվել:

 

Արմեն Բուդաղյանն ասաց, որ միջոցառման առաջին օրը կանցկացվի պլենար նիստ, որի ժամանակ եվրոպացի գործընկերները կներկայացնեն իրենց կողմից անցկացրած վերապատրաստման դասընթացների արդյունքները, իսկ օրվա երկրորդ կեսին աշխատաժողովը կշարունակվի զուգահեռաբար ընթացող 5 սեկցիաներում. «Յուրաքանչյուր սեկցիայում ընդգրկված կլինեն 15 մասնակիցներ, որոնց կազմում կլինեն և՛ դասախոսներ, և՛ ուսանողներ»:

 

«Երկրորդ օրվա առաջին կեսին սեկցիաներում կշարունակվեն աշխատանքները, իսկ երկրորդ կեսին տեղի կունենա ամփոփում, որի ժամանակ կներկայացվեն քննարկումների արդյունքները»,- փաստեց «PRINTeL» նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը:

 

Քննարկման ընթացքում դասախոսները հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ կապված աշխատաժողովի անցկացման ձևաչափի, օրակարգի և դրանց հաջորդող միջոցառումների վերաբերյալ:

 

Քնար Միսակյան  

Այլ նորություններ
ԱԻՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն այս տարի նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այսօր անցկացվեց համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողով: