ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժնի 2-րդ կուրսի վեց ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման միակ հերոսը հայոց լեզուն էր: Ուսանողները մայրենի լեզվի մասին բանաստեղծությունների մի մեծ ծաղկաքաղ էին արել: Ասմունքից ու փոքրիկ բեմադրությունից բացի` մասնակիցները ներկայացրին նաեւ մեր լեզվի մասին օտարազգի ստեղծագործողների եւ մտավորականների կարծիքները:
Կազմակերպիչները նշում են, որ իրենց միջոցառումն ուղղված է հայ երիտասարդներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում: Եթե մարդու մեջ գոնե մի փոքր հայրենասիրություն կա, ապա նրան «կհասնի» այն, ինչ ուզում են ասել: «Այս դեպքում մեծ նշանակություն ունի ընտանիքն ու շրջապատը, այն միջավայրը, որտեղ մեծացել, հասունացել է մարդը: Եթե չկա համապատասխան դաստիարակություն, ապա մեկ միջոցառումը ոչինչ չի փոխի»,- նշեց կազմակերպիչներից մեկը` Լուսինե Գրիգորյանը: Կուլ չերթանք այս ահեղ լափումին, Թույլ չտանք մեր լեզուն ավերեն, Եկ խոսենք, մի՛շտ խոսենք Հայերեն: