19.09.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների մի խումբ մասնակցել է Տաշքենդի համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլներ՝ կենսաբանությունից մինչև կենսատեխնոլոգիա» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներն:

Նշենք, որ օգոստոսի 19-25-ը Տաշքենդի համալսարանում ամառային դպրոցը կազմակերպվել էր Բարձրագույն կրթության բնագավառում միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի կողմից տրամադրվող «Ընդհանուր և կիրառական մանրէաբանության բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության կատարելագործման եվրասիական ցանց» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 

Մեզ հետ զրույցում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանն ասաց, որ ամառային դպրոցի աշխատանքներին մասնակցում էին Նորվեգիայի, Գերմանիայի, Չինաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի տարբեր բուհերի ուսանողներ և դասախոսներ:

 

Նրա խոսքով, դպրոցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել էքստրեմոֆիլ մանրէների կենսաբանությանն ու կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող արդի հիմնախնդիրներին: «Հատկապես ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ԵՊՀ ուսանողները, որոնք ներկայացրին իրենց գիտական հետազոտությունների արդյունքները»,- ասաց նա:

 

 

Հովիկ Փանոսյան նշեց, որ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան ունկնդրելու և շփվելու կենսաբանության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ստանալու խորհրդատվություն իրենց հետազոտություններն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

 

«Նմանատիպ միջազգային ամառային դպրոցները նպաստում են ԵՊՀ ուսանողներին միջմշակութային երկխոսության ձևավորմանը»,- հավելեց ԵՊՀ դասախոսը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

Այլ նորություններ
ԱԻՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն այս տարի նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այսօր անցկացվեց համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողով: