29.05.2015 | 
Կրթություն
ԵՊՀ-Ն՝ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ-Ն՝ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ
«Մասնագիտությունների տոնավաճառին» առանձին տաղավարով ներկայացել էր նաև Երևանի պետական համալսարանը:

Մայիսի 25-ին ««Միլենիում» կրթական հետազոտական ասոցիացիա» ՀԿ-ն և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությունը Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մշակույթի տանը կազմակերպել էին «Մասնագիտությունների տոնավաճառ», որին մասնակցում էին ՀՀ շուրջ 15 ուսումնական հաստատություններ:

 

ԵՊՀ-ի մասնակցությունն ապահովել էին Մինչհամալսարանական կրթության վարչությունն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

 

Տոնավաճառի նպատակն էր Թալին քաղաքի և հարակից համայնքների ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել ՀՀ ուսումնական հաստատություններին և կողմնորոշել նրանց ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցում:

 

ԵՊՀ-ն ներկայացել էր համալսարանի մասին պատմող բուկլետներով, գրքերով, դիմորդների համար նախատեսված ուղեցույցներով: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակցուհի Սաթենիկ Աբրահամյանը օգնում էր դիմորդներին կողմնորոշվել մասնագիտություն ընտրելու հարցում և պատասխանում նրանց հուզող հարցերին: Աշակերտների հետաքրքրությունը մեծ էր հատկապես «Իրավագիություն», «Լրագրություն», «Տնտեսագիության տեսություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների գծով:

 

9-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Սարգսյանն արդեն հստակ որոշել էր, որ դիմելու է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ. «Դիմելու եմ ԵՊՀ, քանի որ համալսարանն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում որպես մասնագետ կայանալու հարցում»:

 

Միջոցառման ընթացում աշակերտների համար անցկացվեցին նաև գյուղատնտեսությանը, տուրիզմին և ՏՏ ոլորտին առնչվող թեմաներով սեմինար-դասընթացներ: Նշենք, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու. տոնավաճառ կկազմակերպվի նաև ՀՀ տարբեր քաղաքներում: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: