10.11.2016 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Նորաձևության մարքեթինգ» խորագրով սեմինար-դասընթաց:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ակադեմիքս թիմ» ընկերության համակործակցության շրջանակում: Դասընթացը վարում էր «Ակադեմիքս թիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը:

«Դասընթացի նպատակն է համալսարանի ուսանողներին, շրջանավարտներին ներկայացնել նորաձևության մարքեթինգի հիմունքները, նորաձևության մակարդակները՝ բարձր նորաձևություն, պատրասի նորաձևություն և մասսայական նորաձևություն, այդ թվում՝ նաև բոլոր այդ երեք մակարդակների առանձնահատկությունները արտադրության, որակի, իրացման, հանրային կապերի գովազդի համատեքստում»,- նշեց Լիլիթ Ճուղուրյանը:

Դասընթացի սկզբում ներկայացվեց նորաձևության մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկ: Հիմնական թեմաններն էին նորաձևության մարքեթինգի հիմունքները, միջազգային չափորոշիչները, շուկայի կառուցվածքը, հիմնական մակարդակները և այլն:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: