27.11.2018 | 
Կրթություն
ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ
ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ
«ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ԵՊՀ երեք դասախոսներ մասնակցել են Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում նոյեմբերի 5-9-ը տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին:

Դասավանդման և ուսուցման գործընթացների, ինչպես նաև դրանցում ժամանակակից տեխնոլոգիաների ունեցած բազմակի հնարավորությունների բացահայտմանը, փորձի փոխանակմանն ուղղված դասընթացին մասնակցել են Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի ասիստենտ Արթուր Ավագյանը և Քիմիայի ֆակուլտետի դոցենտ Լիանա Գաբրիելյանը:

 

Ի դեպ, նույն համալսարանում ստուգայցի (մոնիթորինգ) նպատակով էին գտնվում նաև «ERASMUS+ PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը և նույն կենտրոնի առաջատար մասնագետ, նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը։

 

Վերապատրաստման հագեցած շաբաթվա ընթացքում «ERASMUS+ PRINTEL»  նախագծի  Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի գործընկեր բուհերից ժամանած ամենատարբեր ուսումնական առարկաների գծով փորձ ունեցող դասախոսները ծանոթացել և քննարկել են դասախոսի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և ռեֆլեկտիվ իրականացնողի, դերի առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հետ կապված սեփական լսարանում կիրառվող մեթոդների յուրահատկությունները:

 

Ըստ մասնակիցների՝ հատկապես կարևոր ու կիրառելի էին առցանց թղթապանակների և էլեկտրոնային այլ գործողությունների ու ակտիվությունների միջոցով սովորողների ռեֆլեկտիվության աջակցության մանրամասները, դրա կիրառման փորձը և հետագա տեղայնացման հնարավորությունները:

 

Վերապատրաստվողների համար հետաքրքրական է եղել նաև մուլտիմեդիա հնարավորությունների ուսումնասիրությունը:

 

Նրանց հավաստմամբ, համակցված ուսուցման կիրառման փորձի քննարկման տեսանկյունից կարևոր էր նաև էլեկտրոնային ուսուցման առցանց գործիքներին ծանոթացումը և դրանց դիտարկումը պրոյեկտիվ ուսուցման տեսանկյունից:

 

Ամբողջ շաբաթվա աշխատանքն ամփոփվել է խմբային աշխատանքների միջոցով պատրասված նախագծերի ներկայացմամբ և անհատական փորձի քննարկմամբ: Վերապատրաստման դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վերաբերյալ վկայականներ:

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։