14.11.2017 | 
Հասարակություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 13-ամյակին նվիրված միջոցառում:

Ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում առաջին կուրսեցիներին հանձնվեցին ստուգման գրքույկները:

 

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Արթուր Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց ներկայության համար և շնորահավորեց ֆակուլտետի ծննդյան օրվա առթիվ. «Ճիշտ է, ֆակուլտետի ծննդյան օրը նոյեմբերի 13-ն է, սակայն մեր տոնական միջոցառումները սկսել ենք դեռևս նոյեմբերի 10-ից: Շատ ուրախ եմ կազմակերպված գեղեցիկ ցերեկույթի համար»:

 

Իրենց ստուգման գրքույկները ստացան «Սոցիոլոգիա» բաժնի և 4 մագիստրոսական ծրագրերի առաջին կուրսի ուսանողները, իսկ «Սոցիալական աշխատանք» բաժնի առաջին կուրսի ուսանողներին դրանք հանձնվել էին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում:

 

Ցերեկույթն ուղեկցվում էր հայրենասիրական երգ-երաժշտությամբ, ասմունքով:

Այլ նորություններ
ԿԹՈՂԱՐԿՎԻ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների ընտրության համար:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾՈՒՄ
«Ամենախելացին» հեռուստանախագծում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արամ Դալլաքյանը հաղթող է ճանաչվել «Կրոն» անվանակարգում: