20.04.2016 | 
Մշակույթ
«ԱՅՍՕՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՅԱՆՔԸ ԶՈՀԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…»
«ԱՅՍՕՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՅԱՆՔԸ ԶՈՀԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…»
Համալսարանականների հյուրն էր Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար, հետախույզ Վովա Վարտանովը:

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեց հետախույզ Վովա Վարտանովի և Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի մասին պատմող «Ուրախ, տխուր և նման բաներ» վավերագրական ֆիլմը:

 

Ֆիլմը ներկայացնում է հետախույզ Վովա Վարտանովի և նրա կողմից հիմնադրված հետախուզական դիվերսիոն հատուկ խմբի տղաներին, ովքեր գործել են Արցախյան գոյամարտի տարիներին:

 

Միջոցառմանը, որը նախաձեռնել էին ԵՊՀ մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ներկա էին Վովա Վարնտանովը, ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Գագիկ Ստեփանյանը, հետախուզական ջոկատի անդամներ, համալսարանականներ:

 

Հյուրերին ողջունեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը. «Բոլորիս համար մեծ պատիվ է հյուրընկալելու ձեզ Մայր բուհում: Կարծում եմ՝ երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար նմանաբնույթ միջոցառումները մեծ նշանակություն ունեն»:

 

Ֆիլմի ստեղծման գործընթացը, ստեղծագործական աշխատանքն ու առաքելությունը ներկայացրեց ռեժիսոր Գագիկ Ստեփանյանը, ինչից հետո Վովա Վարտանովը խոսեց այսօրվա երիտասարդի ոգու, երկրում և սահմանում տիրող ներկա վիճակի և հետագա անելիքների մասին:

 

«Այսօրվա երիտասարդը պատրաստ է կյանքը զոհելու հանուն հայրենիքի, սակայն լիարժեք չի տիրապետում ռազմական գիտելիքների: Ուստի մեր նպատակն է դիմացկուն ու բանիմաց զինվոր դաստիարակելը: Մեր թշնամին երբեք չի ննջում, մենք պետք է պատրաստ լինենք, մեր երեխեքը պետք է պատրաստ լինեն: Եվ այն, որ երիտասարդ զինվորներն իրենց կյանքի գնով սահման են պահում, կամավոր առաջին գիծ մեկնում, արդեն գործի կեսն է»,- ասաց հետախույզը և հավելեց, որ տեղյակ է ԵՊՀ երիտասարդ ուսանողների կամավոր ջոկատի սահման մեկնելու մասին և որպես նախկին համալսարանական՝ հպարտ է:

 

Ֆիլմի ավարտին ուսանողները հյուրերին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։