03.09.2018 | 
Մշակույթ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՖԼԵՇ-ՄՈԲԵՐՈՎ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՖԼԵՇ-ՄՈԲԵՐՈՎ
Առաջինկուրսեցիների մուտքը ԵՊՀ նշանավորելու համար Մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ֆլեշ-մոբեր, որոնց ընթացքում կենտրոնի սաները հանդես եկան երգերի ու պարերի կատարմամբ:

Դեռևս առավոտյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Մշակույթի կենտրոնի երգչախմբի սաները հանդես եկան համալսարանին նվիրված երգերի կատարումներով, իսկ արդեն կեսօրին կենտրոնի աղջիկների պարային համույթի մասնակցությամբ տեղի ունեցավ պարային ֆլեշ-մոբ:

Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը շնորհավորեց առաջինկուրսեցիներին և ուսանողական ակտիվ և անմոռանալի տարիներ մաղթեց. «Դե իսկ բոլոր համալսարանականներիս էլ հաջող ուսումնական տարի եմ ցանկանում»:

Վալենտինա Ասկարյանն Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Մեզ հետ զրույցում ասաց, որ անցած ուսումնական տարին շատ հագեցած էր, և հույս ունի, որ այս տարին էլ ավելի հետաքրքիր կանցնի: Այսօրվա միջոցառումներից էլ Վալենտինան շատ ոգևորված է և ուրախ. իսկական տոնական օր է ստացվել:

Միքայել Նշանյանն էլ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Մեզ հետ զրույցում խոսելով նոր ուսումնական տարում իր սպասելիքների մասին՝ Միքայելը հույս հայտնեց, որ կընդլայնվեն միջազգային համագործակցությունները, որոնք էլ իրենց հերթին կընդլայնեն ուսանողների փոխանակման ծրագրերի հնարավորությունները:




Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ». ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի հյուրերն էին կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը և Համազգային թատրոնի դերասաններ:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի փառատոն, որը նվիրված էր Շառլ Ազնավուրին: