15.06.2017 | 
Ուսանողական
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կազմակերպվել էր ազգագրական երգի ու պարի երեկո՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանիշների օրվան:

2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները, և այդ օրը հանրապետությունում նշվում է ՀՀ պետական խորհրդանիշների օրը:

 

ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառման հատուկ հյուրն էր «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

 

 

Միջոցառման ընթացքում ուսանողները ոչ միայն հանդես եկան ազգային երգերի ու պարերի կատարմամբ, այլև ծանոթացան ՀՀ պետական խորհրդանիշների պատմությանը:

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի բակում պարբերաբար կազմակերպում է ազգագրական պարերի երեկո:

Այլ նորություններ
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂ, ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, ԿԻԹԱՌ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այս տարի ԵՊՀ-ում քննական շրջանն ավարտվում է հունիսի վերջին: Հուլիսի սկզբից սկսվում է ուսանողների ամառային արձակուրդը: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են կազմակերպելու ամառային հանգիստը ԵՊՀ ուսանողները:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին: