11.04.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ
ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ոնեցավ միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբի պաշտոնական բացմանը:

ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբը ստեղծվել է ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մի մասը կազմող ակտիվ համալսարանականների և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարգարիտա Ավդալյանի նախաձեռնությամբ:

 

Ակումբը ստեղծվել է 2017 թվականի հոկտեմբերին, որի նպատակն է համախմբել համալսարանական ֆրանկոֆոն երիտասարդներին տարբեր ուղղվածության ծրագրեր իրականացնելու, միջոցառումներին ակտիվ մասնակցելու և, իհարկե, ֆրանսերենի ու մշակութային մյուս արժեքների տարածումը խթանելու համար:

 

«Կարծում եմ՝ ֆրանկոֆոն երկրի համալսարանում ակումբն ուսանողական այն կառույցը կլինի, որը կմիավորի բոլոր ուսանողներին, նրանց ուսանողական տարիներն ավելի հագեցած, հետաքրքիր ու հեռանկարային նախաձեռնություններով լի դարձնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մարգարիտա Ավդալյանը:

 

Այսօր տեղի ունեցած միջոցառման սկզբում Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը ողջունեց մասնակիցներին և բարի երթ մաղթեց ակումբին:

 

 

«Ավանդույթի համաձայն՝ մեր ֆակուլտետն ամեն տարի ապրիլ ամսին նշում է Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում: Ես շատ ուրախ եմ, որ այս տարի այն համընկել է այս կարևոր իրադարձության հետ: Բոլորս գիտենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ինչը շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի համար: Ես նույնպես բարի երթ եմ մաղթում նորաթուխ ակումբին»,- ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

 

Միջոցառման ընթացքում ուսանողները ֆրանսերենով հանդես եկան երգերի, ասմունքների և բեմադրությունների կատարումներով: Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև ֆակուլտետի Անգլերեն լեզվի և գրականության բաժնի ուսանողները, որոնք, շփվելով ֆրանսերեն, ցուցադրեցին լեզվական իրենց հմտությունները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԽ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ՈՒԽ նախագահության հերթական նիստի ընթացքում գիտակրթական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Վարդումյանը:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում 3 օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ համագումար նիստը: