20.04.2017 | 
Մշակույթ
ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԻՍՏԻԶՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԻՍՏԻԶՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի մենակատարները մասնակցել են Ֆրանսիական երգի ամենամյա փառատոնին:

Ապրիլի 20-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպել էր Ֆրանսիական երգի փառատոն:

 

Ամենամյա հանրապետական փառատոնին, որին մասնակցել են հայաստանյան մի շարք բուհեր, Մայր բուհը ներկայացրել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի մենակատարներ Մարիցա Թիլիքյանը, Գայանե Թադևոսյանը և Էլեն Տոնոյանը:

 

Այս տարի Ֆրանսիական երգի փառատոնին Մարիցա Թիլիքյանը, ով մրցույթում կատարել է «Mademoiselle chante le blues» երգը, հաղթող է ճանաչվել «Լավագույն արտիստիզմ» անվանակարգում:

 

«Մրցույթն արդեն 5 տարի է, ինչ կազմակերպվում է, և Մշակույթի կենտրոնի սաները ամեն անգամ որևէ անվանակարգում լավագույնն են ճանաչվում: Հրաշալի է, երբ մշակույթը համախմբում է տարբեր համալսարանների ուսանողներին, ովքեր նախքան մրցույթին մասնակցելն անպայման ուսումնասիրում են տվյալ երկրի երգը, պարը կամ մշակութային այլ ճյուղեր»,- նշեց Կարինե Դավթյանը:

 

Մշակույթի կենտրոնի տնօրենը հավելեց նաև, որ չնայած փառատոնը մեծ հեղինակություն է վայելում ուսանողների շրջանում և բավականին սիրված է, այնուամենայնիվ, իր ձևաչափի մեջ արդեն սպառվել է և պրոֆեսիոնալիզմ ու բարձր մակարդակ ապահովելու համար հարկ է նոր մոտեցումներ մշակել:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մշակութային դաստիարակություն» ծրագրի փակման արարողությունը:
ԵՊՀ-Ն՝ «ԱՐՏ ՖԵՍՏ-2017» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հունիսի 10-ին կայացան «Արտ Ֆեստ-2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները, որոնց մասնակցում էին նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: