07.03.2018 | 
Հասարակություն
ԽՈՀԱՆՈՑԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԱՑԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԽՈՀԱՆՈՑԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԱՑԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աշխարհում ավանդաբար առավել շատ տղամարդիկ, քան կանայք են զբաղվում գիտական գործունեությամբ, լինի դա արտա-, թե ներհամալսարանական միջավայրում:

Կարծրատիպային սեռ

Ֆրանսիական գենդերային հավասարությամբ զբաղվող կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ կանայք իրենց գիտական գործունեության հիմնական մասը ծավալում են բնագիտական, առողջապահական, գյուղատնտեսական և դեղագործական բնագավառներում, առավել քիչ ֆիզիկայի, ինֆորմատիկայի և ինժեներական ոլորտներում:

 

Ըստ «Unidata» տեղեկատվական համակարգի անցակացրած հետազոտության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որտեղ կանայք ամենաշատն են ներգրավված գիտական գործունեության մեջ: Ըստ վերջին տվյալների՝ պրոֆեսորների 24 տոկոսը կանայք են:

Եվ այնուամենայնիվ, որո՞նք են այն պատճառները կամ խոչընդոտները, որոնք ակադեմիական նվաճումներ ունենալու ճանապարհին սահմանափակում են կանանց:

 

Գիտական գործունեության և ընտանիքի համատեղում

Ընտանիքն ու գիտությունը նման են իրար. երկուսն էլ պահանջկոտ են ու ժամանակատար, պահանջում են լիակատար նվիրում: Եվ պատահական չէ այն երևույթը, որ  մասնագիտական հմտություններ ունեցող կանանց երբեմն  դժվար  է համատեղել ընտանիքն ու կարիերան, հատկապես երեխաներ ունենալուց հետո:

 

Գիտական շատ ծրագրեր ենթադրում են նաև արտաժամյա աշխատանք, որին հիմնականում պատրաստ են տղամարդիկ: Կանայք  սահմանափակվում են ընտանիքով և երեխայով, գոնե այդպիսի  մոտեցում ունեն հիմնականում ծրագրի ղեկավարները՝ տղամարդկանց ներառելով գիտական հետազոտությունների կատարման գործընթացում:

 

Բացի դրանից՝ երեխաները խանգարում են որոշ առումներով կնոջ շարժունակությանը: Արդեն մայրացած կանայք հաճախ չեն կարողանում ճամփորդել և փորձի փոխանակում կատարել իրենց արտասահմանցի գործընկերների հետ:

 

 

Կարծրատիպերն ու գիտական կյանքը

Ամերիկյան Իելսի համալսարանն անցկացրել է մի ուսումնասիրությունը, որի մասնակիցները գիտական հոդվածներ տպելու մրցույթի համար նույն կենսագրությամբ և մոտիվացիայովմ դիմումներ են կազմել՝ ընդգծելով միայն սեռը: Արդյունքները ցույց են տվել, որ  հիմնականում մերժվել էին այն դիմումները, որոնցում նշված է եղել իգական սեռը:

 

Այսպիսի անվստահությունը գիտական գործունեությամբ զբաղվող կանանց նկատմամբ , բնականաբար, վերջիններիս սահմանափակում և ինքնըստինքյան դուրս է թողնում գիտական միջավայր ինտեգրվելու գործընթացից:

 

Անհայտ կանայք՝ հայտնի գյուտերի հետևում

Եվ չնայած առկա բնական ու արհեստական կարծրատիպերի՝ կանայք շարունակում են ակադեմիական դաշտի խաղացող մնալ ու ծավալել ակտիվ գիտական գործունեություն:

 

Մարդկությանը հայտնի առաջին կին գիտնականը հույն Հեպատիան (Hypatia) էր, որն իր կրթությունը ստացել էր հորից՝ մաթեմատիկոս և փիլիսոփա Թեոն Ալեքսանդրացուց: Նա ուսումնասիրում էր մաթեմատիկա, աստղագիտություն, մեխանիկա և փիլիսոփայություն:  Մոտավորապես 400 թվականին նրան նույնիսկ հրավիրեցին դասախոսություն կարդալու Ալեքսանդրիայի դպրոցում, որտեղ նա Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայությունն էր դասավանդում:

 

Քչերը գիտեն, որ ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման իրական հեղինակն անգլիացի կենսաֆիզիկոս Ռոզալինդ Ֆրանկլինն է (Rosalind Franklin):

 

Ադա Լավլեյսը հայտնի գրող Ջորջ Բայրոնի դուստրն էր:  Աշխարհի բոլոր ծրագրավորողները հենց Ադային են համարում են իրենց բնագավառի հիմնադիրներից մեկը: Ադան իր մեկնաբանություններով գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը։ Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը։ 

 

Մարի Կյուրին ամուսնու հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել  ռադիում (լատիներեն՝ radium – ճառագայթող) և պոլոնիում (լատիներեն՝ polonium (Polonia – «Լեհաստան»)) քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդը, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։ Մարին առաջին կինն էր, որ արժանացավ Նոբելյան մրցանակի, միակ կինը, որ արժանացավ այս մրցանակին երկու տարբեր բնագավառներում` ֆիզիկայի  (ամուսնու հետ միասին, 1903)  և  քիմիայի (1911): 

Նինա Գարսոյանը Փարիզում լույս տեսնող հայագիտական «Revue des études arméniennes» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ունի դոկտորի աստիճան՝ Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի պատմության գծով։ Երկար տարիներ վարել է Կոլումբիայի համալսարանի հայագիտության և Բյուզանդիայի պատմության ամբիոնը, պաշտոնավարել է նաև որպես Փրինսթոնի համալսարանի բարձրագույն դպրոցի դեկան, այսպիսով դառնալով առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ Երկու անգամ ընտրվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։  Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի իսկական և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է։  Անգլերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց» աշխատությունը:

 

Ժամանակին պայքարելով համալսարաններ մուտք գործելու համար՝ այժմ կանայք՝ որպես ոլորտի մասնագետներ, մուտք են գործում գիտական ու ակադեմիական դաշտ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: