01.10.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Սեպտեմբերի 27-28-ը Մոսկվայում տեղի է ունեցել Իրավաբանների միջազգային միության VII համագումարը, որի ընթացքում տեղի են ունեցել Իրավաբանների միջազգային միության նախագահի և ղեկավար կազմի ընտրություններ:

Իրավաբանների միջազգային միությունը ստեղծվել է 1989 թվականին: Այն նպատակ ունի աջակցելու իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքներին: Միությանն անդամակցում են մի քանի հազար անդամներ, ինչպես նաև ավելի քան 200 իրավաբանական ասոցիացիաներ:

 

Իրավաբանների միջազգային միության համագումարի ժամանակ, ի թիվսմյուս օրակարգային հարցերի, տեղի են ունեցել միության նախագահի և ղեկավար կազմի ընտրություններ:

 

 

Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է հեղինակավոր կառույցի երկարամյա ղեկավար, ՌԴ վաստակավոր իրավաբան Անդրեյ Տրեբկովը, իսկ միության փոխնախագահ` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը:

 

 

Համագումարի ժամանակ Գագիկ Ղազինյանը Միության նախագահին է հանձնել «ԵՊՀ ոսկե մեդալ»` հաշվի առնելով Միության 30-ամյակը, ինչպես նաև Ա. Տրեբկովի անձնական զգալի ներդրումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և այլ համալսարանների իրավաբանական ֆակուլ­տետ­ների ու իրավաբանական դպրոցների միջև գործընկերային արդյունավետ կապերի հաս­տատ­ման ու զարգացման գործում:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: