29.11.2018 | 
Հասարակություն
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Սերվիսի ամբիոնի հետ այսօր կազմակերպել էր հանդիպում Սեբաստիան Կյոնիգի և Լեվի Սայֆահելդի հետ:

Տղաները Հայաստան են եկել Գերմանիայի Վորմս քաղաքի կիրառական գիտությունների համալսարանից և փոխանակման ծրագրի շրջանակում  սովորում են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում:

Միջոցառման սկզբում Սեբաստիան Կյոնիգը և Լեվի Սայֆահելդը նշեցին, որ Հայաստանում  շատ հետաքրքիր ուսումնական կիսամյակ են անցկացրել, հասցրել են  լինել տարբեր վայրերում, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին Սերվիսի ամբիոնի վարիչ Գոռ Ալեքսանյանին և նույն ամբիոնի դոցենտ Սեյրան Սուվարյանին՝ ցուցաբերած աջակցության և օգնելու պատրաստակամության համար:

 

Այնուհետև գերմանացի ուսանողները ներկայացրին Վորմսի համալսարանը և այնտեղ սովորելու հնարավորությունները:

«Վորմսի համալսարանում սովորում են մոտ 4000 ուսանող: Այդ ուսանողների 20 տոկոսը եկել են արտերկրից»- նշեցին նրանք:

Համալսարանում  շատ են  կարևորում միջազգային համագործակցության դերն  ու ուսանողների շարժունակությունը, այդ պատճառով ունեն 169 գործընկեր 54 երկրից: 

«Մեր համալսարանի ամենակարևոր առավելություններից մեկը նաև այն է, որ մենք ունենք արհեստավարժ անձնակազմ, որի անդամներն իրենց փորձը ձեռք են բերել՝ աշխատելով միջազգային հայտնի ընկերություններում»,- ասաց Սեբաստիան Կյոնիգը:

 

Միջոցառման ընթացքում Սեբաստիան Կյոնիգը և Լեվի Սայֆահելդը պատմեցին նաև ուսումնառության ընթացքում ճամփորդելու մասին:

«Ճամփորդությունները մեր մասնագիտության համար ունեն առանձնահատուկ կարևորություն ,- նշեցին տղաները,-ճամփորդելիս մենք ոչ միայն ձեռք ենք բերում նոր ընկերներ, միջազգային փորձ, այլև սովորում ենք մեր ստացած տեսական գիտելիքներն գործնականում օգտագործել»:

 

Տուրիզմի մասնագետները, այդ թվում նաև ուսանողներն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, իսկ համալսարանում ձեռք բերած կապերը թույլ կտան այդ աշխատաշուկայում արագ կողմնորոշվել և աշխատանք գտնել ամենատարբեր տուրիստական գործակալություններում: Ուսանողները կարող են Վորմսի համալսարան դիմել ինչպես փոխանակման ծրագրերի միջոցով, այնպես էլ անհատական նախաձեռնությամբ:

Ի դեպ, Սեբաստիան Կյոնիգի՝ հայաստանյան առաջին տպավորությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: