19.10.2018 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՈւԳԸ նախաձեռնությամբ այսօր չորրորդկուրսեցիները ծանոթացան «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի հնարավորություններին ու հեռանկարներին:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) կողմից առաջարկած ծրագրի նպատակների մասին խոսեց ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, որը վեբկայքի ու տեսահոլովակների միջոցով մանրամասն ներկայացրեց ծրագրի ընթացքում դասավանդվող առարկաները, գործնական աշխատանքները, արդեն իսկ գրանցված ու հետագայում ակնկալվող արդյունքները:

 

«Այս տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ ունենք՝ 5 ասպիրանտ և ՀՀԻ-ում գիտահետազոտական աշխատանք իրականացնող շրջանավարտներ: Հարկ է նշել, որ «Ցեղասպանագիտությունը» նոր զարգացող ճյուղ է, որը կադրերի մեծ պահանջարկ ունի»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը և հավելեց, որ բուհի ղեկավարությունը մեծ ուշադրություն և աջակցություն է ցուցաբերում ոլորտին:

 

Հավելենք, որ ՀՀԻ-ի «Ցեղասպանություն» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում գործող եզակի հարթակ է, որն առաջարկում է տարբեր գիտակարգեր ընդգրկող առարկաների ուսուցում, ոլորտի լավագույն մասնագետների ներգրավվածություն, մասնագիտական պրակտիկա հայազգի և օտարերկրյա մասնագետների հետ, արտալսարանային մասնագիտական հանդիպումներ, ասպիրանտական կրթություն, ինչպես նաև հետազոտական աշխատանքի փորձառություն մասնագիտական գրականությամբ և սարքավորումներով հագեցած լսարաններում:

 

 

Երկամյա ծրագրի ավարտին ուսանողին տրվում է «Ցեղասպանագիտություն» մասնագիտացմամբ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին: