25.11.2020 | 
Հասարակություն
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին և Հոլոքոստի ավարտի 75-ամյակին նվիրվածգիտաժողովի ընթացքում զեկուցմամբ հանդես են եկել ԵՊՀ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը, աշխատակից Ռոբերտ Սուքիասյանը, Նարեկ Պողոսյանը, Թեհմինե Մարտոյանը, Վազգեն Հախոյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամ), Լուսինե Պողոսյանը, Գոհար Պետրոսյանը, Մերի Կարապետյանը (Գավառի պետական համալսարան) Մարիամ Թոփակյանը (ԵՊՀ),  Ռուբինա Փիրումյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), Կառոլա  Լինգասը (ՎԻԴ մասնագիտացման համալսարան, Նորվեգիա), Նելիդա Ելենա Բուլգուրջյան (UNTREF, Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա), Ռեգինա Պաուլոս (Միջազգային քրեական իրավունքի փաստաբան, ԱՄՆ) Մելանի Օ’Բրայեն (Արևմտյան Ավստրալիայի համալսարան, Ավստրալիա), Նառել Ֆլետչեռ (Սիդնեյի տեխնոլոգիական համալսարան, Ավստրալիա), Մարիամ Ավագյանը:

 

Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, Ռուանդայում թութսիների ցեղասպանությանը, Արևելյան Թիմորի ցեղասպանությանը, Մյանմարում Ռոհինջյաների ցեղասպանությանը, Քեմալական Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը, ինչպես նաևԲաքվի ցեղասպան քաղաքականությանն ադրբեջանահայության նկատմամբ:

 

 

Զեկույցները ներկայացվել են ինչպես պատմական, այնպես էլ քաղաքագիտական, լեզվաբանական, իրավական տեսանկյուններից:

 

ԵՊՀ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանն իր զեկուցման ընթացքում մանրամասնել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առկա ցեղասպանության սպառնալիքը՝ բերելով բազում օրինակներ, որտեղ և՛ ադրբեջանական, և՛ թուրքական հասարակությունների ներկայացուցիչները և պետության առաջին դեմքերը հակահայ կոչեր են հնչեցնում և հերոսացնում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանական սպային. «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ Ռամիլ Սաֆարովը պետք է դառնա ճշմարիտ հայրենասիրության օրինակ ադրբեջանցի երիտասարդների համար»։

 

Ս. Մանուկյանի խոսքով, Արցախի հայ բնակչության նկատմամբ այս պահին  ցեղասպանության վտանգը շարունակում է բարձր մնալ:

Այլ նորություններ
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ». ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նախաձեռնել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների մասին «Հերոսապատում» հանրագիտարանային շարքի ստեղծումը։ Աշխատության մեջ ներկայացվելու են պատերազմի մասնակիցների կատարած սխրանքները, կենսագրությունը, լուսանկարները, նրանց մասին հուշերն ու պատմությունները։
«ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր ԵՊՀ: Նախարարը հարազատ բուհ էր եկել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու համար: