23.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն
ԵՊՀ–ի ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ
ԵՊՀ–ի ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ
Համալսարանականները անցած շաբաթ անցկացված ծրագրավորողների համահայկական մրցույթում զբաղեցրին պատվավոր հորիզոնականներ:

Մինչեւ 30 տարեկան ծրագրավորողների համահայկական մրցույթի (IOPS-2008) կազմակերպիչն էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Արդեն հինգերորդ անգամն է, որ կազմակերպվում է նմանատիպ միջոցառում: Սկզբում անցկացվեց անհատական մրցափուլ, որտեղ լավագույնը ճանաչված երեսուն հոգուց թիմեր կազմվեցին` արդեն թիմային մրցույթին մասնակցելու համար:

 

Համալսարանականները մասնակցեցին իրենց նախկին թիմով` Մարտուն Կարապետյան, (ԻԿՄ 1-ին կուրս), Կարապետ Կոստանդյան, (ԻԿՄ 2-րդ կուրս), Արմեն Մնացականյան, (ԻԿՄ, 3-րդ կուրս):

 

4 ժամ տեւած մրցույթում առաջադրված ութ խնդիրներից ութն էլ հաղթահարեց միայն ԵՊՀ թիմը եւ գրավեց առաջին տեղը: Անհատական մրցույթում հաղթած մասնակիցներին տրվեցին մրցանակներ` 100 հազար դրամ(3-րդ տեղ), 200 հազար դրամ , (2-րդ տեղ) եւ 300 հազար դրամ(1-ին տեղ):

 

Իսկ թիմային մրցապայքարում 1-ին տեղը գրաված թիմը վաստակեց 450 հազար դրամ, 2-րդ տեղը` 300 հազար, իսկ 3-րդ տեղը` 150 հազար: Նշենք նաեւ, որ նոյեմբերի վերջին Բաթումիում կայացած համաշխարհային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը հայաստանյան թիմերից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել:

 

ԵՊՀ-ից եւ Սլավոնական համալսարանից Բաթումի էին մեկնել երեքական թիմեր: Մեկ թիմ էլ ներկայացրել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Առաջադրված 11 խնդիրներից միայն հինգն էր լուծել Համալսարանի երկրորդ թիմը: Եզրափակիչ փուլ անցել էր միայն Վրաստանի թիմը:

 

«Մենք ե´ւ փորձի պակաս էինք զգում, ե´ւ արագ աշխատելու խնդիր ունեինք: կարծում եմ, որ այս տարի ավելի շատ կպարապենք եւ մյուս տարվա օլիմպիադային ավելի պատրաստված կներկայանանք» ,- ասում է ԵՊՀ թիմի անդամ Կարապետ Կոստանդյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: