21.12.2015 | 
Մշակույթ
ՀՈՒՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԷՐ ԵՊՀ
ՀՈՒՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԷՐ ԵՊՀ
Տոնն իր ամբողջ հմայքով տեղ հասցնողն էլ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հունարեն լեզվի և գրականության բաժինն էր:

Սուրբ ծննդյան տոնին նվիրված միջոցառումը, որն անցկացվեց դեկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում, նախաձեռնել էին ֆակուլտետի դասախոսներ Լևոն Հակոբյանը, Նարինե Խաչոյանը, Մարինա Ադուլյանը և 4-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև Հունաստանից ժամանած դասախոս Մարինա Բադալիդուն:

Միջոցառման հյուրերն էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր  դեսպան Իոաննիս Տայիսը՝ իր պատվիրակության հետ, Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչներ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դասախոսներ և ուսանողներ:

 

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի վարիչ Լևոն Հակոբյանը: Իսկ դեսպան Իոաննիս Տայիսը խոստովանեց, որ հուզված է. «Սուրբ ծննդյան տոնն այն յուրահատուկ տոներից է, որ բոլորիս մոտեցնում է Քրիստոսին: Մենք զգում էինք մեզ Հունաստանում, կարծես Հունաստանը տեղափոխված լիներ Երևան: Բոլորս շատ շնորհակալ և զգացված ենք ինչպես հրավերի, այնպես էլ այն բանի համար, որ Հունարեն լեզվի և գրականության բաժնի անձնակազմն այսքան ուժ ու սեր է ներդրել միջոցառումն իրականացնելու գործում»:

 

Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչ տիկին Սուսաննան ևս տպավորված էր այն ամենից, ինչ կատարվել էր բեմում՝ ուսանողների կատարմամբ. «Երևի թե բոլորս ենք վկան այն բանի, որ 1995 թ.-ից ի վեր նման միջոցառում չէր կազմակերպվել հունական համայնքի և բուհի հետ համատեղ: Երևի այս ամենի «մեղավորը» տիկին Մարինա Բադալիդուն էր, շատ շնորհակալություն նաև պարոն Լևոն Հակոբյանին»:

 

Միջոցառման ներկաներին գալիք տոների կապակցությամբ շնորհավորեց նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` նշելով, որ հնարավորություն է ունեցել լինելու Հունաստանում և միջոցառման ընթացքում մտովի համեմատում էր այստեղի հունական միջավայրը իսկական Հունաստանի հետ և հիացած էր:

 

Ցերեկույթի ավարտին ներկաները համտեսեցին միջոցառման մասնակիցների ձեռքերով պատրաստված հունական ավանդական ուտեստներ:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: