25.05.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մայիսի 25-ին լրանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:

Պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյակը շնորհավորել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանը։ Շնորհավորական ուղերձում Գ. Գևորգյանը մասնավորաբար նշել է. «Արդեն ավելի քան 70 տարի է, ինչ Դուք Երևանի պետական համալսարանում եք: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի, մարդկային իմաստուն խառնվածքի շնորհիվ Դուք, իրավամբ, վայելում եք մեծ հարգանք թե՛ համալսարանականների, թե՛ առհասարակ գիտական շրջանակում և՛ որպես փորձառու ու հեռատես գիտնական, և՛ որպես կրթության ու գիտության կազմակերպիչ, որը շատ բան է արել համալսարանի, ինչպես նաև հանրապետության բուհական համակարգի զարգացման համար:

 

Դժվար է թերագնահատել հատկապես Ձեր անձնական ներդրումը տնտեսագիտական կրթության՝ Մայր բուհ հայրենադարձի գործում:

 

Երևանի պետական համալսարանի ողջ կոլեկտիվի և ուսանողության անունից անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»:

 

Նշենք նաև, որ նախատեսվում է Գ. Ղարիբյանի ծննդյան հոբելյանը նշել 2020 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ հույս ունենալով ոչ առցանց տարբերակով:

 

Ծննդյան առթիվ պրոֆեսորին այցելել են ԵՊՀ ռեկտորի ժ․պ․, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Գևորգյանն ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Հ. Սարգսյանը, ծանոթացել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ստեղծած գեղանկարներին:

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։