31.08.2017 | 
Ուսանողական
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՑԱՆՑ
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ առաջին կուրսեցիներն ուսումնառության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող են ստանալ ԵՊՀ պորտալում առկա կայք-ուղեցույցից:

«Կրթություն հանուն ապագայի. Առաջին կուրսեցու ուղեցույց» խորագիրը կրող ԵՊՀ պորտալի http://1course.ysu.am/ կայքը առաջին կուրսեցիներին հնարավորություն կտա առցանց ծանոթանալու անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական տարբեր նախաձեռնություններին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն:

Կայքում կարելի է գտնել նաև Մայր բուհի պատմության համառոտ ակնարկը, համալսարանի կառուցվածքը, ուսումնական գործընթացին, գիտական գործունեությանը, ուսանողական և մշակութային կյանքին վերաբերող տեղեկատվություն, այդ թվում` համալսարանական կյանքն արծարծող ամենավերջին նորություններն ու իրադարձությունները:

Ուղեցույցում ներկայացված են նաև դասապրոցեսների (դասախոսություններ, սեմինարներ և այլն) մեթոդական կողմերը, քննություններին և ստուգարքներին պատրաստվելու յուրահատկությունները, ինքնուրույն աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները: Հիմք ընդունելով հոգեբանների և շրջանավարտների դիտողությունները` ուղեցույցում ներառված են մի շարք գործնական խորհուրդներ:

Ինտերնետային կայքում տեղադրված է նաև Մայր բուհի օրհներգը, ԵՊՀ առաջին կուրսեցու երդման հանդիսավոր արարողության նկարագրությունն ու երդման տեքստը:

Նշենք, որ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տարիներ իվեր բոլոր առաջին կուրսեցիներին բաժանում էր տեղեկատվական փաթեթներ: 2015-2016 ուստարվանից ԵՊՀ առաջին կուրսեցիների համար նախատեսված ուղեցույցի թղթային տարբերակը (հեղինակներ՝ Ռ. Լ. Մարկոսյան, Կ. Հ. Գրիգորյան, Լ. Ա. Ազատյան, Մ. Հ. Թոսունյան) վերափոխվեց առցանցի և հասանելի դարձավ http://1course.ysu.am/ կայքում:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: