23.05.2018 | 
Կրթություն
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ ԶԲՈՍԱՎԱՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ ԶԲՈՍԱՎԱՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիսի 22-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Guides’ skills» (Զբոսավարների հմտություններ) խորագիրը կրող ծրագրի ամփոփման արարողությունը:

Մարտի 10-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Guides’ skills» խորագիրը կրող ծրագրի նպատակն էր հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու զբոսավարի հմտություններ, ինչպես նաև օգնել նրանց կազմակերպել և իրականացնել տուրեր:

 

Ծրագիրն իրականացվել է ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի  և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համագործակցության արդյունքում:

 

Մայիսի 22-ին՝ ծրագրի փակման արարողության ժամանակ, թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները դասընթացին մասնակցելու համար ստացան հավաստագրեր:

 

Միջոցառման ընթացքում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, ողջունելով մասնակիցներին, մեկ անգամ ևս նշեց, որ Սերվիսի ամբիոնը մշտապես կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր ցանկանում են աշխատել զբոսաշրջության ոլորտում, ձեռք բերել փորձ, գիտելիքներ և հմտություններ. «Մենք մշտապես կանգնած ենք նրանց կողքին ովքեր կանեն և անում են առավելագույնը, որպեսզի Հայաստանը մրցունակ լինի և զարգացում գրանցի զբոսաշրջային շուկայում»:

 

Ամփոփման արարողության ընթացքում ընտրվեցին հինգ մասնակիցներ, որոնք  հնարավորություն կստանան ամռան ընթացքում պրակտիկա անցնել «Արշավներ ակումբ» և «One Way » ընկերություններում:

 

«Ծրագիրն իր առջև նպատակ ուներ հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու զբոսավարի հմտություններ, որը կօգնի նրանց լավագույնս հանդես գալ իրենց ոլորտում: Մենք հասանք մեր նպատակին»,- ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և ծրագրի հեղինակ Անի Հակոբյանը:

 

Այլ նորություններ
ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վանաձորի թիվ 5 և «Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցներ` համալսարանի կրթական ծրագրերը և ֆակուլտետները ներկայացնելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հոկտեմբերի 5-7-ը տեղ է ունեցել «Կենսաբազմազանություն ու վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով ԳԱԱ 75-ամյակին նվիրված երիտասարդ գիտնականների երկրորդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվել է Ծաղկաձորում: