13.03.2015 | 
Մշակույթ
ԳԱՐՈՒՆԸ, ՍԵՐՆ ՈՒ ԿԻԹԱՌԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՍԵՐՆ ՈՒ ԿԻԹԱՌԸ
Մարտի 12-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Գարուն, սեր, կիթառ…» խորագրով գրական-երաժշտական երեկո:

Գարնան տոների կապակցությամբ միջոցառում իրականացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել ԵՊՀ մշակույթի կենտրոնը: ԵՊՀ երգչախումբը, պարային համույթն ու «Համալսարանական» թատրոն-ստուդիան երաժշտական երեկոն վերածել էին թատերական մի բեմականացման, որտեղ չկային ո՛չ գլխավոր, ո՛չ էլ երկրորդական դերեր, իսկ բեմը զարդարված էր գարնանը բնորոշ յուրօրինակ առարկաներով:

 

Գրական-երաժշտական երեկոյին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հավաստմամբ` կանանց միամսյակին նվիրված այս միջոցառումը հիանալի հնարավորություն էր վերհիշելու հայտնի ու սիրված հայ և օտարազգի գրողների, արվեստագետների այն ստեղծագործությունները, որոնք նվիրվել են սիրուն ու կանանց:

 

Միջոցառման մասնակիցների մեծ մասը տարբեր ֆակուլտետների առաջին և երկրորդ կուրսերի մշակութասեր ուսանողներ էին: Մշակույթի կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ շատ ուրախալի է ուսանող կիթառիստների մասնակցությունը իրականացվող մշակութային միջոցառումներին. «Ստեղծագործություններից երկուսը գրել էին մեր կիթառիստները, իսկ գրական-երաժշտական երեկոն կիթառի հնչյուններով համեմելու գաղափարը ոչ միայն հետաքրքիր էր, այլև ոգևորող ներկաների համար: Երգերից մեկը նույնպես նորույթ էր հանդիսատեսի համար, քանի որ այն գրել էր մեր երգչախմբի անհատ կատարողներից մեկը»:

 

Միջոցառման ավարտին մասնակիցները ներկաներին մաղթեցին, որ նրանց հոգիներում միշտ լինի գարունը…

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: