07.05.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ պրոֆեսոր, արցախյան բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանի խոսքը հայ զինվորի մասին:

«Բավական չէ իրազգի զավակը լինել,

պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»:

 

ԳարեգինՆժդեհ

 

 

Երևանի պետական համալսարանն իր հիմնադրումից ի վեր եղել և մնում է ոչ միայն գիտության ու մշակույթի կարևորագույն ու գլխավոր օջախ, այլև հայ ազգային մտքի դաստիարակության և հայ ոգու ձևավորման օրրան: Ի սկզբանե Մայր բուհն իր ուսումնադաստիարակչական և հանրային մշակութային գործունեությամբ սերունդներին ներարկել է ազգային գիտակցության և ազգային արժանապատվության, քաղաքացիական առաքինության, հայրենիքին նվիրվելու զգացում:

 

Եվ պատահական չէ, որ անցյալ դարի 50-ական թվականներից սկսած հենց համալսարանականներն էին, որ արծարծեցին և պատշաճ վերաբերմունքի արժանացրին մեր ժողովրդի համար այնքան կարևոր և, ես կասեի, նույնիսկ ճակատագրական, Արցախի հիմնախնդիրը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և բազմահազար ուսանողությունը մեր ազգային գիտակցության վերելքի տարիներին` 1965-ին, ազգային շարժման դրոշակակիրներն էին:

 

1988 թ. Արցախյան շարժման առաջին իսկ օրերին համալսարանականներն առաջին շարքերում էին և համոզված էին, որ այդ արդար պայքարում մեզ հաղթանակ է վիճակված:

 

Ես հոգու թրթիռով եմ սպասում այսօր բանակ մեկնող մեր դիրքապահ ուսանողների վերադարձին և ակնածանքով դիմավորում նրանց, քանզի նրանք են մեր ժամանակի իրական և գործող հերոսները:

 

Հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ հերոսական սերնդի արժանավոր հետնորդներին` տաղանդավոր, աշխատասեր, հայրենապաշտ մեր ուսանողներին, որոնք պատրաստ են հայրենիքի առաջին իսկ կանչով գնալու իրենց ավագ եղբայրների, հայրերի  ու պապերի արժանավայել ճանապարհով` պատրաստ օրհասական պահին սեփական արյամբ ջրելու Ծառը Հայրենյաց…

 

 

Բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր,

Արցախյան բանակի գնդապետ

Գուրգեն Մելիքյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՂՈՍՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Սարգիս Աղայանը սեպտեմբերի 22-ին ստացել է Պողոսյան մրցանակ (նախկինում՝ Նախագահի մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները: