30.12.2015 | 
Հասարակություն
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Սիրելի՛ համալսարանականներ, ահա և ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Այն Մայր բուհի կյանքում հագեցած էր բազմաթիվ հիշարժան ու կարևոր իրադարձություններով:

Գաղտնիք չէ, որ նոր տարին բոլորիս համար ոչ միայն սիրված ու սպասված, այլև ամենահին տոներից է: Չնայած այն տարբեր ազգեր տարբեր ձևով են նշում, սակայն Ամանորի խորհուրդն ամենուր նույնն է` ավետում է նորի սկիզբը: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար ասել բարեմաղթանքներ, ունենալ հույսեր ու ակնկալիքներ: Անշուշտ, Մայր բուհն անցնող տարում արձանագրեց ակնհայտ ձեռքբերումներ, ինչպես նաև եղան բացթողումներ:

Հարգելի՛ համալսարանականներ, ուսանողներ, դասախոսներ և Մայր բուհի հավատարիմ բարեկամներ, 2015 թ.-ը պատմության գիրկն է անցնում իր բարի ու չար արարքներով, իր լավ ու վատ գործերով: ԵՊՀ-ն ևս իր լուման ունի նոր սերնդին դաստիարակելու գործում, ինչը կարևոր նախադրյալ է ավելի վստահ քայլերով առաջ գնալու համար: Ցանկանում ենք, որ գալիք` 2016 թվականն ուրախություն ու երջանկություն բերի ձեզ, եռանդ ու ավյուն ձեր աշխատանքում, եղե՛ք ներող և բարեհոգի, իսկ ամենագլխավորը՝ առողջ ու լավատես:

Եվ հրաժեշտ տալով 2015 թ.-ին՝ մեզ մնում է միայն ասել՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից: