17.09.2018 | 
«ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ ԵՎ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
«ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ ԵՎ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագիրը կրող 7-րդ միջազգային մաթեմատիկական գիտաժողովը:

Նշենք, որ  հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Թալալյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագիրը կրող 7-րդ միջազգային գիտաժողովն ընթանալու է մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ:

Այն կազմակերպվել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախաձեռնությամբ:

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագիրը կրող առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպվել է 20 տարի առաջ՝1998 թվականին, այն կազմակերպվում է երեք տարին մեկ:

 

Նրա խոսքով, «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագիրը կրող 7-րդ միջազգային գիտաժողովը լայն ճանաչում ունի: Այս տարի գիտաժողովն ունի շուրջ 70 մասնակից, այդ թվում նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունգարիայից:

Գիտաժողովին մասնակցում են նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ու ուսանողներ: Միջոցառման բացմանը զեկուցմամբ հադես է եկել ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

Արթուր Սահակյանի խոսքով, «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու մասնավորապես  ֆունկցիաների տեսության և մոտավորությունների տեսություն բնագավառներին:

«Գիտաժողովի արդյունքում մենք ձեռք ենք բերում գործընկերներ, որոնց հետ հետագայում իրականացնում են մի շարք ծրագրեր, հրատարակում գիտական հոդվածներ»,- հավելեց նա:

Նադեժդա Տեր-Աբրահամյան