24.09.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ԵՊՀ ՈՒԽ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ՈՒԽ նախագահության հերթական նիստի ընթացքում գիտակրթական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Վարդումյանը:

- Հասմի՛կ, ի՞նչ  գործառույթներ է իրականացնում գիտակրթական հանձնաժողովը:

 

- Գիտակրթական հանձնաժողովը նպաստում է ուսանողության կրթական, գիտական և ստեղծագործական զարգացմանը: Հանձնաժողովին կից գործում է նաև Բանավեճի ակումբը, որի նպատակն է զարգացնել բանավիճելու մշակույթն ուսանողության շրջանում:

 

- Պատրաստվո՞ւմ եք փոփոխություններ իրականացնել աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:

 

- Փակագծերը շատ չբացելու համար մի շատ կարևոր սկզբունք կառանձնացնեմ.  հանձնաժողովի շրջանակում իրականացվելիք միջոցառումներն ունենալու են հստակ պարբերականություն: Հանձնաժողովը մշտապես ակտիվ է պահելու ուսանողության ինտելեկտուալ զարգացման գործընթացը:

 

- Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպելու:

 

- Կիսամյակային աշխատանքային պլանը դեռևս մշակման փուլում է: Առաջիկայում կազմակերպելու ենք տրամաբանության դասընթացներ, արդեն ավանդական դարձած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնություն և ներֆակուլտետային մասնագիտական խաղ-մրցույթների շարք:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով հեռավար նախագծեր ուսանողների համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում: