16.05.2018 | 
Կրթություն
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բժշկական էթիկան Ֆեմիդայի կշեռքին» խորագրով քննարկում՝ ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողների մասնակցությամբ:

Քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈԻԳԸ-ի, ԵՊԲՀ ՈՒԽ ՈՒԳԸ-ի և ԵՊԲՀ իրավաբանական կլինիկայի համագործակցության շրջանակում:

 

Ֆեմիդայի կշեռքի երկու նժարներին դնելով բժշկագիտության ոլորտի վիճելի թեմաները՝ երկու համալսարանների ուսանողները ներկայացրին իրենց տեսակետները և լուծման ճանապարհները:

 

«Ծանոթանալով այսօրվա քննարկման թեմաներին՝ ես համոզվեցի, որ մեր համագործակցության անհրաժեշտությունն ավելի է ընդգծվում: Ընտրված թեմաները շատ կարևոր և արդիական են: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին նման կարևոր նախաձեռնության համար և հաջողություն մաղթում բոլոր մասնակիցներին»,- միջոցառման սկզբում ողջույնի իր խոսքում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը:

 

ԵՊԲՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Տիգրան Խաչիկյանը նշեց, որ միջոցառումն իր տեսակով բացառիկ է. «Վեր հանել իրավաբանական և բժշկական բնույթի թեմաներ՝ ապահովելով դրանց համատեղ քննարկումը: Հույս ունեմ, որ սա մեկնարկը կլինի այս ձևաչափով կազմակերպվող միջոցառումների շարքում և համագործակցությունն ամրապնդելու հարցում»:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Վիկտորյա Հակոբջանյանն ասաց, որ քննարկվող հարցերն ունեն օրենսդրական մի շարք բացեր, իսկ դրանց իրավական կարգավորումներն այնքան էլ տարածված չեն հայաստանյան հասարակության շրջանում. «Այդ պատճառով էլ որոշեցինք կապ հաստատել ԵՊԲՀ ուսանողների հետ և միասին քննարկել վիճելի հարցերը»:

 

Քննարկման թեմատիկան ընդգրկում էր բժշկական սխալի, փոխնակ մայրության, էվթանազիայի, հղիության արհեստական ընդհատման, շտապ բժշկական օգնության և այլ հարցեր:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ». ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հովիկ Գրիգորյանի ներկայացրած «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնը նախաձեռնել էր ամենամյա հանդիպում Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: