Մեզ հետ զրույցում Է. Մինասյանն ասաց, որ Արցախյան առաջին և Քառօրյա պատերազմների մասին արդեն իսկ կան գրքեր, իսկ Արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած տղաների մասին սա առաջին մեծածավալ աշխատությունն է լինելու։
Դեկանը նշեց, որ «Հերոսապատում»-ը ստեղծելու աշխատանքներին մասնակցում է նաև ԵՊՀ դասախոս Մերի Հովհաննիսյանը։
Ըստ նախնական տվյալների՝ համալսարանն այս պատերազմում ունեցել է 55 զոհ։ Նրանց հերոսությունների մասին պատմությունն անհրաժեշտություն է:
Է․ Մինասյանի խոսքով, Արցախյան երկրորդ պատերազմի՝ համալսարանում ուսումը կիսատ թողած ուսանող և շրջանավարտ զոհերի մասին աշխատությունը լույս է տեսնելու այս տարի․ «Այն լայնածավալ հանրագիտարան է լինելու, որտեղ տեղ են գտնելու հերոսների մասին կենսագրական տվյալներ, հուշեր, լուսանկարներ և քաջագործությունների մասին պատմություններ»։
«Հերոսապատում» հանրագիտարանի առաջին հատորը նվիրվելու է համալսարանական հերոսներին, իսկ հաջորդիվ անդրադարձ է կատարվելու նաև մյուսներին՝ ըստ մարզերի։
«Այս ամենը կազմակերպելը բավականին ժամանակատար գործ է, պետք է դիմենք մարզերի, համայնքների ղեկավարներին, ուսուցիչներին, պատերազմի մասնակիցների ծնողներին, որպեսզի նրանց մասին մանրամասն տեղեկություններ հավաքենք»,- հավելեց Է․ Մինասյանը:
ԵՊՀ դեկանը նշեց նաև, որ շարքն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել առաջիկա 5 տարիների ընթացքում։

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր ուսանողների համար կազմակերպվել էր բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական վերահսկողության հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություն: