29.03.2016 | 
Մշակույթ
«ՀՈԼԻՎՈՒԴ, HOLLYWOOD»
«ՀՈԼԻՎՈՒԴ, HOLLYWOOD»
Մարտի 26-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում համալսարանականները դիտեցին Նիլ Սայմոնի «Հոլիվուդ, Hollywood» ներկայացումը:

Ամեն տարի մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի համաշխարհային օր (World Theater Day), որը 1961 թ. հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի կողմից, և պատահական չէ, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից իրականացված նախաձեռնությունը նվիրված էր հենց այս տոնին:

 

Երկու մասից բաղկացած կատակերգությունը պատմում է Լիբբիի մասին, ով 20 տարի անց հայտնվում է սցենարիստ հոր մոտ և հայտարարում, որ ցանկանում է նկարահանվել ֆիլմերում ու ակնկալում է վերջինիս օգնությունը: Հայրը, ով մասնագիտական ճգնաժամ էր ապրում, սկզբում այնքան էլ չի հասկանում դստերը, սակայն ժամանակի ընթացքում նրանք մտերմանում են ու սկսում ոչ միայն կապվել իրար հետ, այլև հասկանալ միմյանց, օգնում իրար փոխել հայացքները կյանքի նկատմամբ: Աղջիկը հասկանում է, որ իրականում, գալով այստեղ, գտել է շատ ավելին, քան փնտրում էր. նա գտել է հորը, ճանաչել ու սիրել նրան, իսկ հայրն էլ հասկանում է, որ պատասխանատու է աղջկա համար և սկսում գրել իր կյանքի պատմությունը: Կատակերգության մեջ իր ուրույն դերն ունի նաև Ստեֆանին՝ հոր սիրուհին, ով նույնպես օգնում է նրանց հասկանալ միմյանց:

 

Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորում են ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյանը, Նարինե Պետրոսյանը, իսկ բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանն է:

 

 

 

Ներկայացման ավարտին տեղի ունեցավ հանդիպում ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում համալսարանականներին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեց:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, շնորհակալություն հայտնելով դերասաններին, նշեց. «Մեր շա՛տ հարազատ թատրոն և շա՛տ սիրելի դերասաններ, ողջունում ենք ձեզ և շնորհակալություն հայտնում հիանալի ներկայացման ու այն էմոցիաների համար, որ փոխանցեցիք մեզ այսօր: Մի հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի համընկել են Թատրոնի համաշխարհային օրն ու մեր հրաշափառ տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը: Ես հավատացած եմ, որ թատրոնը նույնպես մարդուն ներսից վերափոխելու հատկություն ունի»:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։