18.09.2021 | 
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը, ողջունելով ԵՊՀ պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ այն նպատակները, որոնց իրագործման համար կազմակերպվել է այս այցելությունը, հաջողությամբ կիրականացվեն։

 

«Գիտեմ, որ ձեր նպատակներից են կրթության բնագավառում համագործակցության ամրապնդումը և օրակարգային ամենակարևոր խնդիրներից մեկը` բնակարանաշինությունը, որի ուղղությամբ էլ լավ նորություններ կան», - ասաց Արայիկ Հարությունյանը։

 

 

Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փաստեց, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակվելուց հետո իր և իր թիմի նախաձեռնած առաջին քայլը «100 տուն Արցախում»  նախագծին միանալն էր` այդպիսով փորձելով կոչ անել մյուս բուհերին և կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Արցախի բնակարանաշինության և սոցիալական այլ խնդիրների լուծման գործում։

 

«Այս քայլով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Արցախը պետք է ապրի, պետք է զորանա, և որ Արցախ-Հայաստան միասնությունն ու հայ ժողովրդի միասնականությունն այլընտրանք չունեն»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։

 

 

Նա տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունն այցելել է նաև Արցախի պետական համալսարան և պատրաստ է էլ ավելի սերտացնել համագործակցությունը. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Արցախի զարգացման համար»։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅՈՒՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Երևանի պետական համալսարանը կրել է ցավալի կորուստ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները հանդիպել են «ՌեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ և քննարկել ստարտափերի ձևավորման ու զարգացման հեռանկարները և համաշխարհային շուկայում ներկայանալու հնարավորությունները: