12.04.2018 | 
Հասարակություն
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Smartology Digital Marketing Academy» ընկերությունը համատեղ ուսանողների համար կազմակերպել էին «Ես» բրենդինգ խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ընկերության համահիմնադիր Արտակ Հարությունյանը:

Դասընթացի շրջանակում բանախոսը ներկայացրեց՝ ինչպես համացանցում անձը կարող է դառնալ բրենդ, ինչպես պետք է անձն իրեն դրսևորի իր առաջխաղացման համար, որպեսզի լայն շրջանակներում ճանաչելի դառնա:

 

Ա. Հարությունյանի խոսքով՝ «Ես» բրենդինգ ստեղծելու համար առաջինը դու քեզ պետք է ներկայացնես համացանցում, որը հետագայում քեզ տալու է որոշակի արտոնություններ և առավելություններ: Խոսելով «Ես» բրենդի առավելությունների մասին, նա նշեց,  որ այն առաջին հերթին բարձրացնում է ճանաչելիությունը, հնարավորություն է տալիս գումար վաստակել, քանի որ այն, ինչ դու անում ես, կարողանում ես համացանցում վաճառել:

 

Բանախոսի խոսքով՝ «Ես» բրենդ ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել նպատակներ, խնդիրներ, մշակել ռազմավարություն, կազմել ժամանակացույց, գործել ու գործել, ինչպես նաև սոցցանցերում լինել շատ ակտիվ:

 

«Առաջին հերթին պետք է ընտրել նպատակը, հետո այն տեխնիկան, որի միջոցով ուզում եք հասնել ինչ որ նպատակի: «Ես» բրենդինգն ուղղակիորեն կապված է խելքի և հմտությունների հետ, այսինքն՝ նույնիսկ ֆեյսբուքյան էջում կամ բլոգում նկար տեղադրելու ժամանակ պետք է հասկանալ՝ ինչի՞ համար եք տեղադրում, այն ի՞նչ արդյունք կտա և ի՞նչ թիրախային լսարանի է ուղղված»,- հավելեց նա:

 

Ա. Հարությունյանը նշեց, որ համացանցում «Ես» բրենդի առավելություններն են սահմանների բացակայությունը, թեմանների բազմազանությունը, ինֆորմացիայի անսահմանությունը: Նրա ներկայացմամբ՝ «Ես» բրենդը հնարավորություն է տալիս համացանցում անդրադառնալ կամ խոսել ցանկացած թեմայի մասին, որին կարող են հետևել հազարավոր օգտատերեր:

 

«Երբ մարդիկ անընդհատ հետևում են քո ֆեյսբուքյան էջին կամ բլոգին, որտեղ դու տալիս ես հետաքրքիր տեղեկատվություն, դու համացանցում դառնում ես արդեն հայտնի բրենդ»,- հավելեց նա:

Նադեժդա Տեր-Աբրահամյան  

Այլ նորություններ
«ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի ունեցավ Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի երկրորդ համաժողովը: