04.05.2018 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «Ո՞ւմ են փնտրում գործատուները. գործատուի հետ բանակցելու արվեստը և հաջողակ կարիերայի գրավականը» թեմայով դասընթացը:

«Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացին մասնակցում էին տարբեր մասնագիտություններ ունեցող ավելի քան 20 սփյուռքահայ և հայաստանաբնակ երիտասարդներ:

 

Դասընթացը վարում էր ծրագրի գործընկեր «2minds» կազմակերպության համահիմնադիր Գայանե Գրիգորյանը:

 

Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով. դասընթացի մասնակիցներն ակտիվ մասնակցում էին քննարկմանը, պատասխանում դասընթացավարի հարցերին և տեսակետներ արտահայտում:

 

Գայանե Գրիգորյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց այսօրվա աշխատաշուկայի առաջնահերթ խնդիրները, մարտահրավերները, գործատուների ու մասնագետների դիրքորոշումները:

 

«Աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի անհամապատասխանելություն կա: Գործատուին այլևս դիպլոմը չի հետաքրքրում, նրան հմտություն և կրեատիվություն է պետք: Ուսանողը 4-5 տարի մասնագիտություն է յուրացնում, բայց իր ստացած գիտելիքներով չի կարողանում աշխատաշուկա մտնել, քանի որ ամեն ինչ շատ արագ է փոխվում: Այդ իսկ պատճառով բուհն ավարտելուց հետո յուրաքանչյուր ոք վերապատրաստվելու և նոր հմտություններ ձեռք բերելու կարիք է զգում»,- նշում է Գ. Գրիգորյանը:

 

Մասնագիտությամբ լեզվաբան Լիլիթ Զաքարյանը, ով երկար ժամանակ մենեջեր է աշխատել, վստահ է, որ բոլոր մասնագիտությունները կարելի է յուրացնել մի քանի ամսում, եթե չունես հիմնարար գիտելիք. «Մի քանի ամսում ես կարողացել եմ վաճառքի մենեջերի հմտություններ ձեռք բերել ու իմ լեզվաբան լինելը չի խանգարել, բայց, օրինակ, ՏՏ ոլորտ տեղափոխվելու համար ամիսները բավարար չեն, եթե բազային գիտելիքներ չկան»:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Մարիամ Խաչատրյանը դրական գնահատեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ նմանաբնույթ դասընթացները երիտասարդներին թույլ կտան ավելի լավ պատկերացնելու արդի աշխատաշուկայի պահանջները:

 

Հավելենք, որ ծրագրում ընդգրկված սփյուռքահայ և հայաստանաբնակ 62 բոլոր երիտասարդներն էլ մասնակցելու են մի շարք թրեյնինգների, որոնք պարբերաբար կազմակերպվելու են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ:

Այլ նորություններ
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու դասագիրք է հրատարակել։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի միտումները» խորագրով դասախոսությունների շարքը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 8-ը: