19.10.2009 | 
Կրթություն
ԿՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ԿՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն է ընձեռնում:

Հոկտեմբերի 23-ին`ժամը 13:00-ից մինչև 17:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի կրթական տեղեկատվական ցուցահանդես, որը ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթության եւ մշակութային գործերի բաժնի հովանավորությամբ կազմակերպում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (ԱԿՍԵԼՍ) կրթական խորհրդատվական կենտրոնը ( էլ. փոստ` eac@americancouncils.am , http://www.americancouncils.am):

 

Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում է, որը բաց է լայն հասարակության առջեւ եւ առաջարկում է Միացյալ Նահանգներում ուսման վերաբերյալ տեղեկություններ: Մասնակիցները կծանոթանան Միացյալ Նահանգների կրթական համակարգին, ԱՄՆ-ում ուսումնական հաստատություններ դիմելու գործընթացին, ինչպես նաեւ TOEFL iBT, GRE, GMAT ստանդարտացված քննությունների հանձնման կարգին:

 

Ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր վարում կամ ֆինանսավորում են փոխանակման ծրագրեր, ինչպես նաեւ տեղեկություն ստանալու ԱՄՆ-ի քոլեջների եւ համալսարանների վերաբերյալ: Այցելուները կարող են հանդիպել նաեւ Միացյալ Նահանգներում ուսանած եւ վերադարձած շրջանավարտների հետ: Վիճակախաղի ընթացքում կտրվեն մրցանակներ:

 

Ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել Երեւանի Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ակսելս) Կրթական խորհրդատվական կենտրոն`Բաղրամյան 1 հասցեով, կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` 56-00-45, 54-40-12, 54-40-15:

Այլ նորություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում: