25.01.2011 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ԵՌԱՉԱՓ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՄՈԴԵԼ
ԵՌԱՉԱՓ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՄՈԴԵԼ
«Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան. համագործակցության պատուհան» Եվրամիության ծրագրին մասնակցում է նաեւ ԵՊՀ-ն:

2010-2011 թթ. Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվում է «Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան. համագործակցության պատուհան» նախագիծը: Հայաստանից ծրագրին մասնակցող հին կառույցներից մեկը Մայր բուհն է: ԵՊՀ-ում ծրագիրը համակարգում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արամ Առաքելյանը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Որպես գործընկեր պետություններ` նախագծում ներգրավված են նաեւ Հունաստանը, Պորտուգալիան, Իտալիան, Բելգիան, Լատվիան, Մեծ Բրիտանիան եւ Բուլղարիան, ընդհանուր առմամբ` 10 պետության շուրջ հինգ տասնյակ բուհեր եւ կազմակերպություններ: Նախագծի թիրախային խմբում ոչ միայն բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն են, այլեւ ասպիրանտներն ու թեկնածուական աստիճան ունեցող անձինք, ինչպես նաեւ բուհերի վարչական աշխատողներն ու գիտական անձնակազմը: Ընտրությունն ըստ կատեգորիաների կատարվում է թափանցիկ:

 

Առանձնակի ուշադրություն է դարձվում հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում Եվրոպայի եւ Անդրկովկասի ուսանողության միջեւ շարժի եւ շփման զարգացման հնարավորություն ստեղծել: Որպես գործիք` կազմակերպիչները մասնակիցներին առաջարկում են թրեյնինգային ծրագրեր, որակավորման բարձրացում, փորձի փոխանակում` դրանով իսկ նպաստելով նրանց կրթական, կառավարչական եւ մշակութային զարգացմանը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավմանը:

 

Նախագիծը կոչված է հաշմանդամների եւ այլ խոցելի խմբերի համար ավելի մատչելի դարձնել կրթությունը եւ հաղորդակցումը, ստեղծել կայուն կրթական, մշակութային եւ տնտեսական կապեր Եվրոպայի եւ Անդրկովկասի երկրների բուհերի միջեւ: Այն նպաստում է Անդրկովկասի երկրների երկարաժամկետ կայուն զարգացմանը եւ առաջարկում օժանդակություն տեղային տնտեսությունների զարգացման համար: Նախագծի ծրագրերին մասնակցելու պայմաններին, վերջնաժամկետներին եւ հայտաձեւերին ծանոթանալու համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայքէջ` www.erasmusmundus5.gr:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: