26.11.2019 | 
Հասարակություն, Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ «ՔԵԶ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՆՎԻՐԵՄ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ  «ՔԵԶ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՆՎԻՐԵՄ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը «Շարմ Հոլդինգ»-ի հետ համատեղ ԵՊՀ կինոակումբի գործունեության շրջանակում բացառիկ իրավունքով կազմակերպել էր ռեժիսոր Արսեն Աղաջանյանի «Քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի ցուցադրությունը։

Մինչ ֆիլմի դիտումը Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ողջունեց ներկաներին ու ասաց, որ ֆիլմը նկարահանվել է ՌԴ մշակույթի նախարարության և Տարածաշրջանային զարգացման ու մրցունակության «Դար» հիմնադրամի աջակցությամբ։

Կ․Դավթյանը նշեց, որ ցուցադրությանը ներկա են ֆիլմի ռեժիսոր Արսեն Աղաջանյանը, գլխավոր դերակատարներից Արթուր Մանուկյանը, քասթինգի տնօրեն Ալվարդ Ավետիսյանը, ինչպես նաև «Դար» հիմնադրամի տնօրեն, ֆիլմում հնչող երգի բառերի հեղինակ Մարգարիտա Գևորգյանը։



«Ես ֆիլմն արդեն դիտել եմ կինոթատրոնում և հիացած եմ։ Արտակարգ ֆիլմ է՝ իր ասելիքով, դերասանական խաղով, օպերատորական աշխատանքով»,- ասաց Մշակույթի կենտրոնի տնօրենը։

«Քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որն իր խոստումով վերափոխում է ոչ միայն իր, այլև շատերի ճակատագրերը: Իրական պատմություն, որտեղ սերը միավորում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայկական գյուղից կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա զինվորի և պատանի սանիտարուհու ճակատագրերը։ Մի ամբողջ կյանք նրանք մնում են միմյանց սիրահարված, սակայն կորցնում միմյանց կապող ուղիները:



Ցուցադրության վերջում ներկաները խոսեցին ֆիլմի ստեղծման, սյուժեի, ասելիքի նկարահանման ընթացքի և երիտասարդ դերասանների հետ աշխատելու մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին ֆիլմի հեղինակներին, անձնակազմին ու հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու նրանց:

Այլ նորություններ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԵՐՆ ԷՐ. ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Անմահները հրամայում են…» միջոցառումը՝ նվիրված Հայ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանի հիշատակին:
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԶՆԻՑ». ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունեցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված «Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում և «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրություն։