19.12.2008 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկվեցին վնասակար թափոնների արտանետման խնդիրները:

Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր դասախոսություն` «ՀՀ-ում քիմիական նյութերի և թափոնների կառավարումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում» թեմայով:

 

Կենտրոնի ղեկավար, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ի.գ.թ. Աիդա Իսկոյանը նախ` ողջունեց մասնակիցներին, այնուհետեւ` հակիրճ ներկայացրեց կենտրոնի գործունեությունն ու նպատակները: «Էկոլոգիական իրավունքը պարտադիր առարկա պետք է լինի բոլորի համար, քանի որ այս ոլորտն ուղղակիորեն է ազդում մեզնից յուրաքանչյուրի վրա` անկախ տարիքից, սեռից ու մասնագիտությունից; Էկոլոգիական իրազեկությունը մեր կենտրոնի առաջնային գործառույթներից է: Ես հպարտ եմ, որ մեր Համալսարանում դա կարեւորվում է»,- նշեց Աիդա Իսկոյանը:

 

ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ, կ.գ.թ. Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց թափոնների կառավարման հետ կապված հիմնահարցեր, ազգային և միջազգային իրավական կարգավորումը, նոր տեխնոլոգիաների օգտագործումը, տնտեսական մեխանիզմների կիրառումը թափոնների հետ վարվելու ոլորտում և այլն:

 

Դասախոսության ընթացքում ԵՊՀ կենսաբանության, աշխարհագրության եւ երկրաբանության, քիմիայի ու իրավագիտության ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեին հարցեր ուղղելու զեկուցողներին, ինչի շնորհիվ ակտիվ քննարկում էր ծավալվում: Հավելենք, որ տվյալ թեմայով դասախոսություն էր պատրաստել նաեւ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Տարիել Բարսեղյանը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից: