02.10.2015 | 
Գիտություն
«IN-HOUSE» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«IN-HOUSE» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Տեմպուս Վերիտաս» ծրագրի նպատակներին ու խնդիրներին, ինչպես նաև իրականացման ընթացքին ծանոթացնելու համար 2015 թ.-ի հոկտեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց «In-House» վերապատրաստում:

Վերապատրաստմանը մասնակցեցին ԵՊՀ ասպիրանտներ, մագիստրոսներ, մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատողները և ծրագրով հետաքրքրվող ԵՊՀ այլ աշխատակիցներ:

Մասնավորապես թրեյնինգի ժամանակ ԵՊՀ աշխատանքային թիմի համակարգող, գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և ծրագրի մասնակից, Գիտակազմակերպական բաժնի վարիչ Իշխան Վարդանյանը ներկայացրին և մեկնաբանեցին ծրագրի նպատակները, Զալցբուրգյան 10 սկզբունքները և «Տեմպուս Վերիտաս» ծրագրի շրջանակներում լույս տեսած ուսումնական նյութերի փաթեթը:

 

Ակտիվ քննարկման ավարտից հետո ներկայացվեցին նաև «Տեմպուս Վերիտաս» ծրագրի շրջանակներում մշակված ասպիրանտական կրթության իրականացման ճանապարհային քարտեզը և դրա հիման վրա ստացած պիլոտային ասպիրանտական ծրագրի իրականացման ռազմավարական պլանը:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։
ԵՊՀ-Ն «DOING DIGITAL FORUM»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿԻՑ․ ԵՊՀ-Ի ԵՎ «SPRING PR»-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Կարևորելով ֆինանսատեխնոլոգիական ոլորտում ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ պահանջարկը և ուսանողների շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության առաջացումը՝ «Doing Digital Forum (DDF)»-ին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «SPRING PR» ընկերության համահիմնադիրներ Տաթևիկ Սիմոնյանը, Նվարդ Մելքոնյանն ու Մարիաննա Մուսոյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։