23.04.2014 | 
Ուսանողական
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ապրիլի 25-ից 27-ը համալսարանականները կայցելեն Արցախ:

2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ:

 

Ըստ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանի` այս տարի Արցախ կատարվելիք այցելության գլխավոր նպատակն է մասնակցել Եղեգնուտի` Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում կայանալիք հուշ-ցերեկույթին` նվիրված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի 50-ամյակին:

 

Բացի այդ` համալսարանականները կայցելեն Սրխավենդում գտնվող Պետրոս Ղևոնդյանի անվան զորամաս, որտեղ «Անմահները հրամայում են» ծրագրով հանդես կգան ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանողները:

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև Արցախի պետական համալսարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված զինադադարի 20-ամյակին, այնուհետև ուսանողները կայցելեն նաև Բերձոր` համալսարանական պուրակ, որտեղ կկազմակերպվի ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին:

 

Տեղեկացնենք նաև, որ Արցախ կատարվելիք այցի համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…