05.10.2018 | 
Մշակույթ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ակադեմիական նվաճումների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ:

ԵՊՀ Չարենցի անվան լսարանը լեփ-լեցուն էր դասախոսներով, ուսանողներով, ովքեր եկել էին ունկնդրելու  ֆրանսահայ շանսոնյեի երգերը:

 

 Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև Ռոմանագերմանական բանասիրության  ֆակուլտետի  դեկան  Սամվել Աբրահամյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, երաժիշտ, երգահան, բանասեր, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանը և  նրա կինը՝ Անահիտ Դաշտենցը: Ի դեպ, Անահիտ Դաշտենցը հայ գրող Խաչիկ Դաշտենցի դուստրն է:

 

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ հայի հիշատակը: 

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը  և բեմ հրավիրեց  երգահան, բանաստեղծ, ազնավուրյան երգերի թարգմանիչ և կատարող Պերճ Թյուրաբյանին:

 

Հարությունյանի խոսքով, Պերճ Թյուրաբյանի կողմից արված թարգմանություններն ու կատարումները եզակի են. «Դրանք արտացոլում են բանաստեղծական տեքստի բովանդակությունը»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ  Ֆրանսիական բանասիրության ամբիոնը Պերճի Թյուրաբյանի «տունն է»,- «մեր ֆակուլտետը և այս ամբիոնը Պերճի տունն է: Նա սովորել, ավարտել և դասախոսել է Ֆրանսիական բանասիրության ամբիոնում, իսկ այսօր նրա ուսանողներից շատերը նստած են այս դահլիճում»:

 

Պերճ Թյուրաբյանն իր ելույթը սկսեց Շառլ Ազնավուրի «Տեսնում էի արդեն» երգով, այնուհետև հնչեցին «Դեռ երեկ», «Հոգելույս իմ սեր», «Իմ գլխացավանք» և այլ երգեր, որոնք ներկաներին տեղափոխեցին ազնավուրյան երգարվեստի նուրբ աշխարհ, իսկ անդադար հնչող ծափերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ազնավուրյան երգերը հարատև են:

 

Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի փառատոն, որը նվիրված էր Շառլ Ազնավուրին:
ՎՈՐՈՆԵԺԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Жанровые искания в творчестве А.И. Солженицына» խորագրով դասախոսություն և «Обзор доступных электронных ресурсов по русскому языку, литературе, культуре, истории России» թեմայով սեմինար: