20.06.2019 | 
Հասարակություն
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 2019 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՄԱՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 2019 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՄԱՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
«Հրապարակ» օրաթերթը 2019 թ. հունիսի 20-ի համարում, հղում կատարելով «համալսարանական աղբյուրներին», անդրադարձել է Երևանի պետական համալսարանի աշխատողներին տրամադրվող առողջության ապահովագրության գործընթացին:

Հոդվածում բարձրացված հարցի կապակցությամբ, հարկ ենք համարում հանրությանը ներկայացնել նախորդող տարում և ընթացիկ տարում անցկացված մրցույթների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.


2018 թ. ապրիլի 19-ին
Երևանի պետական համալսարանի կողմից իր աշխատողների համար առողջության ապահովագրության ծառայություններ ձեռքբերելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը՝ 12 ամսվա ապահովագրության համար 140 700 000 ՀՀ դրամ գնառաջարկով:


2019 թ. մայիսի 10-ին
Երևանի պետական համալսարանի կողմից հայտարարված առողջության ապահովագրության ծառայություններ ձեռքբերելու մրցույթին մասնակցել են թվով 5 ապահովագրական ընկերություններ: Հայտ ներկայացրած ընկերություններից 8 ամսվա համար նվազագույն գնառաջարկ (57 500 000 ՀՀ դրամ) ներկայացրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որը ճանաչվել է մրցույթի հաղթող և նրա հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:


Մրցույթն իրականացվել է օրենքով սահմանված պահանջների ու ընթացակարգերի պահպանմամբ, և ներկայումս նշված ընկերությունը պատշաճ կարգով իրականացնում է պայմանագրից բխող իր պարտականությունները:

Երևանի պետական համալսարան

Այլ նորություններ
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՈԱՆԻՆԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՈԱՆՆԻՍ ՍԱՎՎԱԻԴԻՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը նոյեմբերի 17-20-ը հյուրընկալել է Հունաստանի Իոանինա համալսարանի պրոֆեսոր Իոաննիս Սավվաիդիսին, որն այդ օրերի ընթացքում ծանոթացել է ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերին և անցկացրել քննարկումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
«ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ, ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՆՀԱՏ, ՇՆՈՐՀԱԼԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՈՆԻԴ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ  ՑԵՐԵԿՈՒՅԹ
ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտորի Ալեքսանդր Սպենդիարյանի ավագ եղբոր՝ համաշխարհային ճանաչում վայելող երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ: